Իրանահայ հովիվ Ռոբերտ Ասերյանն ազատության մեջ է
Հովիվ Ռոբերտ Ասերյանը՝ Թեհրանի Աստծո կենտրոնական Վեհաժողով համայնքի առաջնորդներից մեկը, ազատ է արձակվել գրավի դիմաց:
Հովիվը ձերբակալվել էր մայիսի 21-ին՝ պաշտամունքի ժամանակ: Նա բանտում անց է կացրել 43 օր:
Իսլամական հեղափոխության պաշտպանության բանակի գործակալները խնդրել են հովվին և իր ընտանիքին չհրապարակել որևէ մանրամասն, զերծ մնալ ԶԼՄ-ներին հարցազրույց տալուց գործի, ազատության և դատավարության ընթացքի մասին:
Հովվին ձերբակալելուց հետո եկեղեցուն արգելել էին անցկացնել պաշտամունքներ, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ ընդհանրապես փակել էին:
Այսպիսի համայնքները գտնվում են իշխանությունների առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, քանի որ ծառայություններ են անցկացնում քրիստոնեություն ընդունած նախկին մահմեդականների համար:
Ինչպես հաղորդում է Mohabat News-ը, իսլամական հեղափոխության պաշտպանության գործակալները նախկինում առգրավել էին հովվի համակարգիչը, քրիստոնեական գրականությունը և այլ անձնական իրեր: Նրան որևէ պաշտոնական մեղադրանք չէր առաջադրվել: Նրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէր:
Աղբյուր՝ invictory.org