Իսկ ի՞նչ սերմեր ես դու ցանում...

Իսկ ի՞նչ սերմեր ես դու ցանում...

Գերմանացի հայտնի գրող Գյոթեն ուներ մի թուլություն։ 
Զբոսանքի գնալիս՝ նա սիրում էր գրպանները լցնել տարբեր ծաղիկների սերմերով, և դաշտերի ու անտառների կողքով անցնելիս, սար բարձրանալիս, հովիտներն իջնելիս՝ ցանում էր ծաղիկները որտեղ որ պատահի։ 
Հետագայում, այնտեղ, որտեղով նա երբևէ անցել էր, աճեցին գեղեցիկ ծաղիկներ։ 
Արդյունքում իհարկե դժվար էր ասել, թե որ ծաղիկներն էր նա ցանել, բայց մի բան պարզ էր, որ նրա շնորհիվ աշխարհը էլ ավելի գեղեցկացավ։ 

Սիրելի բարեկամ, իսկ ի՞նչ ես ցանում դու։ 
Արդյոք այն գեղեցկացնո՞ւմ է աշխարհը, դարձնո՞ւմ է այն ավելի լավը, ավելի բարին։

Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/EsKristonyaEm?ref=stream&hc_location=stream


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ