ՋՈՇ ՄԱՔ-ԴԱՈՒԷԼ («Ոչ միայն հյուսն» գրքից)

ՋՈՇ ՄԱՔ-ԴԱՈՒԷԼ («Ոչ միայն հյուսն» գրքից)

Քանի որ Աստված ոչ միայն սիրող, այլ նաև սուրբ, արդար և ճշմարիտ Աստված է, ապա Նրա բուն էությունը պահանջում է վերացնել ցանկացած մեղավորի: Աստվածաշնչում գրված է. «Քանզի մեղքի վարձը մահն է»: Այնպես որ, եթե կարելի է ասել, Աստծո առջև խնդիր ծառացավ: Եվ ահա Սուրբ Երրորդությունը՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված, որոշում է. Հիսուսը՝ Որդի Աստվածը, մարդկային մարմին է առնելու՝ մարդանալու է: Նա դառնալու է Աստվածամարդ: Սա գրված է Հովհաննեսի Ավետարանում (1.14). «Եվ Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ: Իսկ Փիլիպեցիներին հղված ուղերձում » (2.7) ասվում է, որ Հիսուս Քրիստոսը «Իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով...»:
Հիսուսն Աստվածամարդ էր: Նա մարդ էր, ասես երբեք Աստված չէր եղել, և միաժամանակ Աստված էր, ասես երբեք մարդ չէր եղել: Իր իսկ ընտրությամբ Նա ապրել է անմեղ կյանքով՝ լիովին ենքարկվելով Հորը: «Մեղքի վարձը մահն է» աստվածաշնչյան ասույթը կիրառելի չէր նրա նկատմամբ: Եվ քանի որ Նա ոչ միայն մահկանացու մարդ էր, այլ նաև՝ անմահ Աստված, ուստի ուներ աշխարհի մեղքերն Իր վրա վերցնելու անսահման կարողություն:
Երբ մոտ 2000 տարի առաջ Նա խաչը ելավ, Աստծո սուրբ, ճշմարիտ և արդար բարկությունը թափվեց իր իսկ Որդու վրա: Իսկ երբ Հիսուսն ասաց. «Կատարված է», Աստծո ճշմարիտ և արդար էությունը լիովին բավարարվեց:
Հիսուսի մահը որոշ իմաստով Աստծուն հնարավորություն տվեց սիրով վերաբերվել մարդկության հանդեպ և չոչնչացնել մեղավորներին, որովհետև խաչի վրա Հիսուսի մահով բավարարվել էր Աստծո արդարադատ էությունը:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ