Ջոն Բիվեր. Անեղծ Աստծո փոխված փառքը

Ջոն Բիվեր. Անեղծ Աստծո փոխված փառքը

Այս վերաբերմունքը հատուկ չէր միայն Հիսուսի ժամանակվա սերնդին, թեև Նրա երկրային կյանքի ընթացքում այն հասել էր ամենացածր մակարդակի։

Նույն այս շեղումը կրկնվում էր այն սերունդի մեջ, ում վստահված էր Աստծո Խոսքը և ովքեր, ենթադրաբար, նվիրված էին Նրան։
Մենք տեսնում ենք, թե ինչպես այս անհարգալից վերաբերմունքը դրսևորվեց Ադամի անօրինության միջոցով։ Նա ականջ դրեց օձի իմաստությանը. «Աստված գիտի, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն և Աստծո պես կլինեք` բարին և չարը գիտացող» (Ծննդ. 3.5)։

«…Ո՛վ Աստված, ո՞վ է Քեզ նման»,– հարցնում է սաղմոսերգուն (Սաղմ. 71.19)։ Այնպես որ` Ադամը զուր էր մտածում, թե երբևէ կարող էր լինել Աստծո նման` առանց Աստծո։ Իր մտքի ունայնությամբ Ադամն իջեցրեց Աստծուն հասարակ մարդու մակարդակին։

Եթե դուք ուսումնասիրեք այն մոլորությունը, որի մեջ ընկան Իսրայելի զավակներն անապատում, ապա կհայտնաբերեք, որ նրանց ապստամբության պատճառը նույն արմատն ուներ։ Նրանց երկյուղն Աստծո հանդեպ ձևավորված էր Աստծո փառքի մասին իրենց սխալ պատկերացմամբ։

Հատված Ջոն Բիվերի «Տիրոջ երկյուղը» գրքից


Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)

օգտակար հղումներ