Կարդանք, երկրպագենք, խնդրենք. Օր հինգերորդ:
Այլակերպության և Աստծո փառքի տարում պետք է փոխվեն մեր սրտերը, պետք է փոխվենք մենք:
Փոխվելու համար նախ պետք է գնահատենք ինքներս մեզ, տեսնենք մեր արտացոլանքը հայելու մեջ և տեսնենք Աստծո փառքը որպես իդեալ, որպես նպատակ, որպես փարոս: Պետք է ինքներս մեզ համեմատենք Տիրոջ հետ և ձգտենք նմանվել Նրան: Դա հնարավոր է, եթե.
1. Կարդանք Աստծո Խոսքը,
2. Երկրպագենք Տիրոջը,
3. Խնդրենք Սուրբ Հոգուն, որ ցույց տա մեզ Աստծո փառքը և փոխի մեր սրտերը:
Մենք պետք է պատրաստ լինենք փոխվելուն:
Եթե տեսնենք միայն մեզ ու չտեսնենք Տիրոջ փառքը, ապա կգա ինքնադատապարտություն:
Մենք նման ենք չտաշված քարի: Աստված ուզում է մեզ տաշել, մշակել, քանի որ ամեն մեկիս վրա ինչ-որ փոխվելու բան կա: մենք պետք է բաց լինենք Աստծո առաջ, որպեսզի Նա մշակի մեզ, փոխի: Դրա համար պետք է երկրպագել ու սպասել Սուրբ Հոգու ներգործությանը:
Սեփական լրատվություն