Կարո՞ղ են արդյոք քրիստոնյաները նորաձև հագնվել
Վալերի Ջեյ Լոուն՝ Charizma News-ի խմբագիրներից մեկը, հոդված է գրել այն մասին, թե ժամանակակից նորաձևության տեսակետից ինչն է թույլատրելի քրիստոնյաներին և ինչը՝ ոչ:
Հեղինակը պնդում է, որ Աստվածաշունչը չի պահանջում, որ դուք նմանվեք միանձնուհու: Այն նաև չի արգելում հագնել նորաձև, բայց համեստ հագուստ:
Սակայն Աստվածաշունչը արգելում է հագնել մարմինը ընդգծող հագուստ, այնպիսի հագուստ, որի պատճառով հակառակ սեռը Աստծո վրա կենտրոնանալու փոխարեն մտածի միայն ձեր մասին և նայի միայն ձեզ:
Բացի այդ խուհուրդ չի տրվում հագնել այնպիսի հագուստ, որը մերկացնում է մարմնի այն մասերը, որոնք պետք է հասանելի լինեն միայն ամուսնու (կնոջ) աչքերին: Գայթակղություն մի´ դարձեք ուրիշների համար, մի´ ցուցադրեք ձեր ներքնազգեստները, զգուշացնում է հեղինակը:
«Եղե´ք նորաոճ, գտե´ք ձեզ հարմար հագուստ, գտե´ք ձեր սեփական ոճը: Խնդրե´ք Սուրբ Հոգուն, որ օգնի ձեզ ընտրել այնպիսի հագուստ, որը ուրիշներին մեղավոր գործողությունների չի դրդի, այլ ձեզ կդարձնի պատշաճ օրինակ ուրիշների համար», - գրում է հեղինակը:
Վերջում հոդվածի հեղինակը հորդորում է. «Իմաստուն եղե՛ք: Մի՛ թույլ տվեք, որ օրենսգետների կանոնները ձեզ տանեն դեպի հոգևոր ստրկություն»:
Աղբյուր՝ charismanews.com