Կասկածը հավատքի թշնամին է:
Ադամն ու Եվան հավատքով երջանիկ ապրում էին Եդեմում, քանի դեռ օձը Եվայի սրտում չէր սերմանել կասկածը:
Հենց կասկածն էլ խարխլեց հավատքն ու դարձավ անեծքի պատճառ:
«Եհովայ Աստուածն առաւ մարդը, եւ դրաւ Եդէմի պարտէզումը, որ նա նորան մշակէ եւ պահէ»։ ԾՆ.2:15:
Հետևաբար Ադամից պահանջվում էր ոչ միայն մշակել, այլև պահպանել պարտեզը: Հարց է առաջանում՝ ումի՞ց պահպանել: Քանի որ այլ մարդ դեռ չկար, ուրեմն պետք էր պահպանել սատանայից: Ադամը չկարողացավ պահպանել պարտեզը, նա հնազանդ չեղավ Աստծո Խոսքին, նրա հավատքը խարխլվեց կասկածով:
Կասկածը հավատքի թշնամին է: Իսկ հավատքը քո ձեռքն է, որով կարող ես վերցնել օրհնությունները Աստծո սեղանից: Որքան մեծ է հավատքը,այնքան երկար է ձեռքը:
Կասկածի դեմ պայքարելու միջոցներ են՝ աղոթքի
մեջ հարատևելը,
մշտապես Աստծո խոսքը կարդալը,
հզոր դավանությունները:
Սատանայի կրակոտ նետերից պաշտպանվում են Աստծո սպառազինությամբ՝ փրկության սաղավարտով ու հավատքի վահանով (Եփես. 6:16):
Հովիվ Տիգրան Թադևոսյան