Կոչված առաքյալ
Հիսուսը առաքյալներին ընտրելուց առաջ ամբողջ գիշեր աղոթեց (Ղուկաս 6:12-16), քանի որ շատ կարևոր օր էր սպասվում. ընտրելու էր մարդկանց, ովքեր օր ու գիշեր Իր հետ էին լինելու:
Առաքյալների թվում էր նաև Հուդա Իսկարիովտացին:
Մեզ երբեմն թվում է, թե Հուդան ընտրվեց թյուրիմացաբար, կամ նա նախասահմանված մատնիչ էր: Բայց Հուդան մատնիչ դարձավ հետագայում. Աստված չարով չի փորձում, «սակայն յուրաքանչյուրը փորձվում է իր ցանկություններից հրապուրվելով և խաբվելով»; Հակ. 1:14:
Հիսուսը Հուդային ընտրել է որպես առաքյալ, ով սկզբում ոչնչով չէր տարբերվում մյուսներից, և Հիսուսը սիրեց նրան ու ծառայեց նրան՝ ինչպես մյուս առաքյալներին:
Սակայն ի տարբերություն մյուս առաքյալների, ովքեր, նայելով Հիսուսին և տեսնելով նրա արածները, հիանում էին, Հուդան փնտրում էր իր շահը:
Հուդային մատնիչ դարձրեց սեփական անձը փնտրելը:
Հնարավոր է, որ Հուդան սկզբում հիանում էր Հիսուսով: Սակայն հետո Հիսուսի ամեն արածը դարձավ սովորական բան Հուդայի համար: Դա շատ վտանգավոր է:
Երբ մեկի հայացքը Հիսուսից շեղվում է, նա միայն մի հոգս է ունենում՝ փնտրել սեփական անձը:
Սեպտեմբերի 21-ին «Նոր սերունդ» եկեղեցու պատգամախոս Մարինե Կարապետյանն իր քարոզում անդրադարձավ Հուդային և վերլուծեց նրան մատնիչ դարձնող հանգամանքները:
Քարոզից հետո հայտարարվեց, որ վերսկսվում են երիտասարդական ծառայությունները: Առաջիկա ծառայությունը կանցկացվի աղոթքաժողովի ձևաչափով՝ սեպտեմբերի 22-ին, ժ.18:00-ին եկեղեցու գրասենյակում:
Սեփ. լրատվություն