Կոնֆերանս «Թող Քո թագավորությունը գա» 20-22.11.15

Կոնֆերանս «Թող Քո թագավորությունը գա» 20-22.11.15

Նոյեմբերի 20-22-ին Ռիգայի «Նոր սեունդ» եկեղեցում տոնական և օրհնություններով լի օրեր են սպասվում: Եկեղեցու 26-ամյակին նվիրված կոնֆերանսը այս անգամ կանցկացվի «Թող Քո թագավորությունը գա» խորագրով: 

Տարբեր երկրներից և քաղաքներից բազմաթիվ հյուրեր են ժամանել Ռիգա՝ կոնֆերանսին մասնակցելու համար, այդ թվում՝ Հայաստանից: Օրերս Ռիգա մեկնեցին նաև  «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը, հովիվ Սուսաննա Հարությունովան, դուստրեր Ժակլին և Աննա Թադևոսյանները, ինչպես նաև  փառաբանության ծառայող Վահրամ Յանիկյանը: 
Նոյեմբերի 22-ին՝ որպես կոնֆերանսի ներառված մաս «KINO CITADELE» կինոթատրոնում կայանալու է «Ուխտի տապանակ» երաժշտական նախագծի ֆիլմային տարբերակի ցուցադրությունը:
Կոնֆերանսի գլխավոր խոսնակներն են լինելու առաքյալ Էդվին Ալվարեսը՝ Պանամայից, Գաբրիելլա Վետլենդը՝ Գերմանիայից, առաքյալ Անսելմ Մադաբուկոն՝ Նիգերիայից, Ալեքսեյ և Օլգա Լեդյաևները: 
«Սկսվում է թագավորական քահանայության ժամանակը: Աստված պատրաստում է հարթակ, որտեղ կհանդիպեն նրանք՝ թագավորներն ու քահանաները: Հենց այդ հանդիպումից է կախված մեր ժողովրդի ապագան, մեր երկրի ապագան:
Անհամբերությամբ սպասում ենք…»
Ալեքսեյ և Օլգա Լեդյաևներ


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ