Կորած դրամապանակների շնորհիվ պարզվել են «ամենաազնիվ» քաղաքները

Կորած դրամապանակների շնորհիվ պարզվել են «ամենաազնիվ» քաղաքները

Նոր ուսումնասիրությունը պարզել է, թե որ քաղաքներում են մարդիկ առավել ազնիվ՝ օգտագործելով բարոյականության դասական չափանիշ՝ կորած դրամապանակ, գրում է Daily Mail-ը:

Փորձն անցկացվել է 16 խոշոր քաղաքներում, Reader’s Digest-ի պատվերով: Յուրաքանչյուր քաղաքի տեսանելի վայրում թողնվել է 12-ական դրամապանակ՝ ընտանեկան լուսանկարներով, կոնտակտային տվյալներով և 30 ֆունտ ստեռլինգին համարժեք գումարով:

192 դրամապանակներից վերադարձվել է կեսից քիչը, ընդ որում՝ արդյունքները տարբերվել են ըստ քաղաքների:

Հելսինկիում վերադարձվել է 11 դրամապանակ, մինչդեռ Լիսաբոնում միայն մեկը:

Աշխարհի «ամենաազնիվ» և «անազնիվ» քաղաքների ցանկը՝ ըստ վերադարձված դրամապանակների, ունի հետևյալ տեսքը.

Հելսինկի, Ֆինլանդիա-11,
Մումբայ, Հնդկաստան-9,
Բուդապեշտ, Հունգարիա-8,
Նյու Յորք, ԱՄՆ-8,
Մոսկվա, Ռուսաստան-7,
Ամստերդամ, Նիդեռլանդներ-7,
Բեռլին, Գերմանիա-6, 
Լյուբլյանա, Սլովենիա-6, 
Լոնդոն, Մեծ Բրիտանիա-5,
Վարշավա, Լեհաստան-5, 
Բուխարեստ, Ռումինիա-4,
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա-4,
Ցյուրիխ, Շվեյցարիա-4,
Պրահա, Չեխիա-3,
Մադրիդ, Իսպանիա-2,
Լիսաբոն, Պորտուգալիա-1:

Աղբյուր՝ Թերթ.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ