«Կրակե անձրև» 3.Երիտասարդական հանդիպում
NG||UT երիտասարդական ծառայությունը մարտի 10-ին կազմակերպեց «Կրակե անձրև» խորագրով ավետարանչական երրորդ սեմինարը:
Եկեղեցու երիտասարդները միասին դիտեցին աշխարահռչակ ավետարանիչ Ռայնհարդ Բոնկեի պատգամը: Նա հորդորում էր համարձակորեն քարոզել Ավետարանը, քանի որ Հիսուսը փրկում է: Նա շարունակում է ասօր էլ գործել: Մենք պետք է հռչակենք և տարածենք Ավետարնն ամբողջ աշխարհով:
Վերապատվելի Բոնկեն կիսվում էր նաև իր կյանքի զարմանահրաշ վկայություններով:
Երիտասարդները շատ ազդված ու ոգևորված էին քարոզչի խոսքերից:
Հանդիպումը ավարտվեց միաբան աղոթքով, որպեսզի Տերը լցնի Իր կարկով, տա համարձակություն՝ անկաշկանդ կերպով Ավետարանը տարածելու համար:
Կարծիքներ
Երկար բացակայությունից հետո տպավորությունս շատ լավն է, և կարծում եմ այն տևական կլինի:
Տաթևիկ Հովսեփյան
Վերապատվելի Բոնկեի նման ավետարանիչների քարզները յուրահատուկ ուժ ունեն, որոնք մղում են մեզ Ավետարանը քարոզելու: Մեզ կրակ է պետք: Թող Ատված օրհնի ամեն երիտաարդի, ով դուրս է գալիս Ավետարանը քարոզելու: Թող Հայաստանը փրկվի:
Արթուր Կիրակոսյան
Այս ընթացքում իմ մեջ մի հետաքրքիր մղում է բարձրացել, որպեսզի կանգնեմ իմ կոչման մեջ, գնամ և ավետրանեմ,պատմեմ մարդկանց Հիսուսի մասին:
Տիգրանուհի Միրզոյան
Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին՝ ժ. 18:30-ին, եկեղեցու գրասենյակում: Այս հանդիպումները կարող են վճռական նշանակություն ունենալ քո ողջ կյանքի, տեսիլքի և ծառայության համար:
Եթե ուզում ես վառվել Ավետարանի կրակով, լցվել Հոգու զորությամբ ու համարձակությամբ, ապա անպայման մասնակցի՛ր ինքդ և քաջալերի՛ր ևս երկու հոգու:
Միացի՛ր մեզ նաև ֆեյսբուքում :
Ավելին իմանալու համար՝ 077 277 214: