Լատվիայի քրիստոնյա ակտիվիստները հանդես կգան արհեստական վիժեցումների դեմ ուղղված միջոցառումներով
«Կյանքի մարտիկներ» կազմակերպության ակտիվիստները կհավաքվեն նախարարների կաբինետի մոտ՝ որպեսզի հասարակությանը հասանելի դարձնեն արհեստական վիժեցումներն արգելող օրենսդրության անհրաժեշտությունը:
Միջոցառումները կազմակերպել են Լատվիայի քաղաքացիները, ովքեր հավանություն չեն տալիս մարդկանց եղեռնին՝ըստ տարիքային հատկանիշի: Նրանք համոզված են, որ օրենսդրությունը պետք է երաշխավորի բոլոր մարդկանց կյանքի իրավունքը՝ սկսած բեղմնավորման պահից:
Միջոցառումներին սատարելու նպատակով Ռուսաստանից Լատվիա կժամանի «Կյանքի մարտիկներ» շարժման ղեկավար Դմիտրի Բառանովը: Նա իր զարմանքն ու հիացմունքն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ իր տարբերություն Ռուսաստանի, Լատվիայի իշխանությունները չեն խոչընդոտում նման միջոցառումները: Մոսկվայի քաղաքային իշխանությունները հետևողականորեն ամեն բան անում են նման միջոցառումները տապալելու կամ ապարդյուն դարձնելու համար:
«Կյանքի մարտիկներ» շարժման կամավորներն իրենց գործունեությունը սկսել են 2006 թվականին Սանկտ-Պետերբուրգում: 2010 թվականին շարժումը վերաճել է միջազգային կազմակերպության, որն ունի իր ներկայացուցչությունները Ռուսաստանում, Ուկրաինայում, Չեխիայում, Կանադայում և ԱՄՆ-ում:
Կազմակերպության անդամներն իրականացնում են և բացատրական-լուսավորչական աշխատանքներ, և ակտիվորեն արտահայտում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը ընդդեմ արհեստական վիժեցումների օրինականացման:
Շարժման հիմնական գաղափարն է չճանաչել արհեստական վիժեցումները որպես բժշկական օգնության ձև: Գիտության տեսակետից, կնոջ օրգանիզմում գտնվող պտուղը ոչ թե կնոջ օրգանիզմի մաս է, այլ ինքնուրույն անձնավորություն է: Այս հիմնավորումով «Կյանքի մարտիկները» արհեստական վիժեցումն անվանում են մանկասպանություն:
Կազմակերպությունն իր գոյությունը պահպանում է ակտիվիստների և համախոհների նվիրատվություններով:
Աղբյուր՝ protestant.am