Մեղավո՛ր չէ

Մեղավո՛ր չէ
Գիտե՞ք, թե ինչ է նշանակում արդարացված լինել: Սա իրավաբանական արտահայտություն է: Դուք կանգնել եք երկնային դատարանի առջև, և դատարանը կայացնում է իր որոշումը: Եվ այս որոշումը հնչում է այսպես՝ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ: Հրաշալի՛ է: Մեղավոր՛ր չէ: 
Սատանա՛, դու կարող ես ասել՝ ինչ ցանկանաս: Դու կարող ես ցույց տալ իմ բոլոր մեղքերը, անհաջողությունները, և ես կհամաձայնեմ քեզ հետ: Ես անգամ կարող եմ պատմել քեզ այն, ինչը դու չգիտես...: Բայց երկնային դատավորն ասել է՝ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ: Ինձ արդար են համարել, արդարացրել են այնպես, որ կարծես, թե երբեք էլ մեղք չեմ գործել: Երբ դուք այդպիսի դիրք եք ընդունում, դուք դառնում եք ավելին, քան հաղթող այն պատերազմում, որում Հիսուսն արդեն հաղթանակ է տարել: Եթե մենք մեկ այլ բանի ապավինենք, երբեք չենք հաղթի: Միակ հիմքը Խաչն է:
Դերեկ Պրինս

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ