Մի արթնացրեք նրան․Մանրապատում
Փրկության բանակի հավաքույթներից մեկի ժամանակ մի մարդ տալիս էր իր վկայությունը:
Նրա վկայելու ժամանակ մի մարդ բազմության միջից գոռաց. «Ձայնդ կտրիր և նստիր, դու երազ ես տեսնում»: Անմիջապես խանգարող մարդը զգաց, որ մեկը քաշում է իր բաճկոնից: Շրջվեց և տեսավ մի փոքրիկ աղջկա, որն ասաց.
-Պարոն, կարո՞ղ եմ խոսել ձեզ հետ: Այն խոսող մարդը իմ հայրիկն է: Նա մի ժամանակ հարբեցող էր: Նա իր ողջ փողը տալիս էր վիսկի գնելու համար: Մայրիկը շատ տխուր էր և անընդհատ լաց էր լինում:
Երբեմն, երբ հայրիկը տուն էր գալիս, ծեծում էր մայրիկին: Ես կոշիկ և գեղեցիկ շոր չունեի դպրոց գնալու համար: Բայց հիմա նայեք իմ կոշիկներին: Տեսնու՞մ եք այս գեղեցիկ զգեստը. այդ հայրիկն է գնել ինձ համար: Նայեք իմ մայրիկին:
Նա այն երջանիկ ժպիտով կինն է: Հիմա նա շատ երջանիկ է, նա երգում է նույնիսկ արդուկ անելիս:
Վերջում փոքրիկ աղջիկն ասաց.
-Պարոն, եթե իմ հայրիկը երազ է տեսնում, խնդրում եմ, մի արթնացրեք նրան:
«Ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է՝ նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (2 Կորնթ.5:17)
Աղբյուր՝ Protestant.am