Մի՛ դատիր

Մի՛ դատիր

Մի քրիստոնյա մարդու այգում շատ խխունջներ են լինում:
Նրանք աստիճանաբար կործանում են այգին:
Այդ մարդը լսում է ընկերներից, որ պետք է գարեջուր շաղ տալ այգու գետնին և երբ խխունջները խմում են գարեջուրը սատկում են:
Նա շտապում է մոտակա խանութը և գնում մի քանի շիշ գարեջուր:
Երբ նա մոտենում է մուտքին, ապա հանդիպում է իրենց եկեղեցու քահանային: 
Քահանան հարցնելով նրա ողջության մասին մեկ աչքով էլ նայում է թե ինչ է գնել այդ քրիստոնյան:
Նա նկատում է գարեջրերը և հենց հաջորդ օրը տարածում է ամբողջ եկեղեցում, որ նա հարբեցող է:
Քրիստոնյա բարեկամ, զգույշ եղեք որևէ մեկին քննադատելիս, քանի որ դուք չգիտեք մարդու մտքերը և սրտի խորհուրդները, իսկ միայն արտաքին գործողություններով դատելը շատ խաբուսիկ է:
"Ուրեմն ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույս է հանելու խավարի գաղտնիքները և հայտնի է դարձնելու սրտերի խորհուրդները..." (Ա Կորնթացիս 4.5) 

Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/EsKristonyaEm?ref=stream&hc_location=stream



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ