Միլենիումի սերունդը մյուսներից ակտիվ է տարածում Ավետարանը
Միլենիումի սերունդը նրանք են, ովքեր ծնվել են 1980-ից հետո: Նրանք Ավետարանը տարածում են ավելի ակտիվորեն, քան ցանկացած այլ սերնդի ներկայացուցիչները:
Այս մասին են վկայում ամերիկյան խոշորագույն սոցիոլոգիական կազմակերպություններից մեկի՝ «Բառնա գրուպ»-ի հետազոտությունները:
«Մյուս սերունդների հետ համեմատելիս առաջին հայացքից թվում է, թե նրանք ավելի անտարբեր են և ինքնամփոփ: Սակայն ուշադիր դիտելիս կարելի է տեսնել, որ Միլենիումի սերնդի համար հավատն ահռելի նշանակություն ունի»,- ասել է Գրեգ Ջաոն՝ «InterVarsity Christian Fellowship» ուսանողական քրիստոնեական շարժման նախագահը:
Այս շարժումը Ավետարանն է տարածում ուսումնական հաստատություններում: Շարժման մասնակիցները պնդում են, որ ուսանողների կեսը ներգրավված են շարժման աշխատանքներում:
«Մեր շարժման մեջ ներգրավված ուսանողներից մոտավորապես յուրաքանչյուր տասերորդը Հիսուսին ընդունել է մեր շարժման շնորհիվ: Ունենք շարժման մեջ ներգրավված մոտ 10 հազար ուսանողներ, ովքեր մշտապես մասնակցում են մեր միջոցառումներին, սակայն դեռևս չեն ընդունել Քրիստոսին»,- ավելացրել է Ջաոն:
Կարդալ ավելին՝ Protestant.am