Մոր նամակը աղջկան

Մոր նամակը աղջկան
Իմ սիրելի աղջիկ...
Կգա օրը, որ ես կծերանամ և դու կլինես համբերատար և կփորձես հասկանալ ինձ: 
Եթե ես կեղտոտվեմ ճաշից, եթե չկարողանամ հագնվել առանց քո օգնության, եղի՛ր համբերատար: Հիշի՛ր, ինչքան երկար ժամանակ եմ ծախսել, երբ այդքանը քեզ եմ սովորեցրել: 
Եթե քո հետ զրուցելուց նույն բանը հազար անգամ կրկնեմ, մի՛ ընդհատիր... լսի՛ր ինձ: Երբ դու փոքր էիր ես հազար անգամ նույն հեքիաթը կարդացել եմ, որպեսզի դու քնես: 
Երբ տեսնես, որ ոչինչ չեմ հասկանում նոր տեխնոլոգիաներից, տու՛ր ինձ ժամանակ և ինձ մի՛ նայիր ծաղրական ժպիտով: Ես այդպես քեզ շատ բան եմ սովորեցրել: Ինչպես ճիշտ ուտել, ինչպես գեղեցիկ հագնվել, ինչպես դիմակայել կյանքի դժվարություններին: 
Եթե ինչ-որ պահի ինչ-որ բան մոռանամ, կորցնեմ զրույցի շարանը` ժամանակ տուր, որպեսզի հիշեմ: Իսկ եթե ինձ մոտ այդպես էլ չստացվի, մի՛ անհանգստացիր: 
Ի վերջո ամենակարևորը. Ինչ-որ ես քեզ ասում եմ, լսի՛ր, դա կարող է պատահել նաև քեզ հետ:
Եթե ես ախորժակ չունենամ` չստիպես ինձ ուտել: Ես ինքս գիտեմ, երբ պետք է ուտեմ, իսկ երբ՝ ոչ: Եթե հոգնած ոտքերս հրաժարվեն ինձ ծառայել, տուր ինձ ձեռքդ, ինչպես տվեցի իմը, երբ դու առաջին քայլերդ էիր անում: Եվ եթե մի օր ես քեզ ասեմ, որ այլևս չեմ ուզում ապրել, այլ ուզում եմ մեռնել... ների՛ր ինձ իմ խոսքերի համար: Մի օր դու ինձ կհասկանաս:
Տեսնելով իմ ծերությունը մի՛ տխրիր, մի՛ խելագարվիր, մի՛ զգա քեզ անզոր: Եղի՛ր ինձ հետ, փորձի՛ր ինձ հասկանալ և օգնի՛ր` ինչպես ես եմ քեզ օգնել, երբ դու նոր էիր սկսել քո կյանքը: Օգնի՛ր ինձ շարժվել առաջ, սիրով ու համբերությամբ օգնի՛ր ինձ ավարտել իմ ուղին: Ես կհատուցեմ քեզ իմ ժպիտով ու անսահման սիրով, որը երբեք չի խունանա: 
Ես սիրում եմ քեզ, իմ սիրելի դուստր...
Աստված քեզ օրհնի:


Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)
Image
111 ➞ Պատասխանել

May 26, 2014 | 09:56

Իմ սիրելի աղջիկ... Կգա օրը, որ ես կծերանամ և դու կլինես համբերատար և կփորձես հասկանալ ինձ: Եթե ես կեղտոտվեմ ճաշից, եթե չկարողանամ հագնվել առանց քո օգնության, եղի՛ր համբերատար: Հիշի՛ր, ինչքան երկար ժամանակ եմ ծախսել, երբ այդքանը քեզ եմ սովորեցրել: Եթե քո հետ զրուցելուց նույն բանը հազար անգամ կրկնեմ, մի՛ ընդհատիր... լսի՛ր ինձ: Երբ դու փոքր էիր ես հազար անգամ նույն հեքիաթը կարդացել եմ, որպեսզի դու քնես: Երբ տեսնես, որ ոչինչ չեմ հասկանում նոր տեխնոլոգիաներից, տու՛ր ինձ ժամանակ և ինձ մի՛ նայիր ծաղրական ժպիտով: Ես այդպես քեզ շատ բան եմ սովորեցրել: Ինչպես ճիշտ ուտել, ինչպես գեղեցիկ հագնվել, ինչպես դիմակայել կյանքի դժվարություններին: Եթե ինչ-որ պահի ինչ-որ բան մոռանամ, կորցնեմ զրույցի շարանը` ժամանակ տուր, որպեսզի հիշեմ: Իսկ եթե ինձ մոտ այդպես էլ չստացվի, մի՛ անհանգստացիր: Ի վերջո ամենակարևորը. Ինչ-որ ես քեզ ասում եմ, լսի՛ր, դա կարող է պատահել նաև քեզ հետ: Եթե ես ախորժակ չունենամ` չստիպես ինձ ուտել: Ես ինքս գիտեմ, երբ պետք է ուտեմ, իսկ երբ՝ ոչ: Եթե հոգնած ոտքերս հրաժարվեն ինձ ծառայել, տուր ինձ ձեռքդ, ինչպես տվեցի իմը, երբ դու առաջին քայլերդ էիր անում: Եվ եթե մի օր ես քեզ ասեմ, որ այլևս չեմ ուզում ապրել, այլ ուզում եմ մեռնել... ների՛ր ինձ իմ խոսքերի համար: Մի օր դու ինձ կհասկանաս: Տեսնելով իմ ծերությունը մի՛ տխրիր, մի՛ խելագարվիր, մի՛ զգա քեզ անզոր: Եղի՛ր ինձ հետ, փորձի՛ր ինձ հասկանալ և օգնի՛ր` ինչպես ես եմ քեզ օգնել, երբ դու նոր էիր սկսել քո կյանքը: Օգնի՛ր ինձ շարժվել առաջ, սիրով ու համբերությամբ օգնի՛ր ինձ ավարտել իմ ուղին: Ես կհատուցեմ քեզ իմ ժպիտով ու անսահման սիրով, որը երբեք չի խունանա: Ես սիրում եմ քեզ, իմ սիրելի դուստր... Աստված քեզ օրհնի:


օգտակար հղումներ