Մշուշն անպայման կցրվի
Բարեկամներս: Երբևէ զգացե՞լ եք հիասթափություն, բախվելով ձեր կյանքի ճգնաժամի հետ: Երբևէ ձեզ այցելե՞լ են այսպիսի մտքեր. «Շուրջս ամեն բան այնքան մռայլ է ու անհույս, որ լույսի անգամ մի շող չի երևում ապագայի համար»:
Հնարավոր է, որ հիմա էլ դժվարանում եք հստակ տեսնել ձեր ապագան, քանի որ ներկա իրավիճակը մշուշի նման ծածկել է ձեր հոգևոր ընկալումը: Բայց հասկացե՛ք, բարեկամներ. ձեր խնդիրներից Աստված «հանկարծակիի չի գա»: Եվ եթե թույլ տաք Նրան բռնել ձեր ձեռքը և աղոթքներում չդադարեք փնտրել Նրա երեսը՝ Աստծո Խոսքը կերակուրից կարևոր դարձնելով, ապա Աստված կառաջնորդի ձեզ դեպի ճանապարհը, որը տանում է դեպի ձեր կայնքում Իր նպատակների և ծրագրերի իրականացմանը: Ես ձեզ խոստանում եմ, մշուշը կցրվի և կհայտնվեք ցերեկվա լույսի մեջ՝ Աստծո կամքի ճիշտ կենտրոնում:
Ռիք Ռեններ: