«NG|YOUTH» երիտասարդական ծառայության հյուրը Հովիվ Տիգրան Թադևոսյանն էր

«NG|YOUTH» երիտասարդական ծառայության հյուրը Հովիվ Տիգրան Թադևոսյանն էր

«Նոր սերունդ» եկեղեցու «NG | YOUTH» երիտասարդական ծառայության հատուկ հյուրն էր հովիվ Տիգրան Թադևոսյանը:

NGYT4.jpg

Խորը երկրպագությունից ու աղոթքց հետո հովիվՏիգրանը բաց զրույց ծավալեց ընեկրության մասին` նշելով, որ կյանքում հաջողություն ունենալու համար մենք պետք է նախ կարգավորենք մեր հարաբերությունները Աստծո հետ, այնուհետև բոլոր մարդկանց հետ:

«Ընկեր՝ չի նշանակում միայն անչափ մտերիմ մեկը: Ընկերություն անել՝ նշանակում է բոլոր մարդկանց հետ ընդհանուր եզրեր գտնել, արձագանքել նրանց կարիքներին: Պետք չէ միշտ նույն մարդկանց հետ շփվել միայն, խմբեր ձևաևավորել, շփվել նրանց հետ, ովքեր մեզ նման են:

NGYT18.jpg

Այլ ինչպես գրված է. «Որ որդիք լինիք ձեր Հօրն, որ երկնքումն է. Որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ։

Որովհետեւ՝ եթէ ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ վարձք ունիք. Չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։ Եւ եթէ միայն ձեր եղբայրներին բարեւ տաք, ի՞նչ աւելի բան էք անում. Չէ՞ որ մաքսաւորներն էլ են այնպէս անում։ Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է։ »

Հավասարապես շփվելը, բոլորի հետ հարաբերություններ կառուցելը կատարելության դրսևորում է: Լինել ընկեր՝ նշանակում է լինել ունիվերսալ: Մենք պետք է կարողանանք մեզանից տարբեր բոլոր տիպի մարդկանց հետ շփվել, այլապես Ավետարանը չենք կարող քարոզել:

Մենք պետք է շատ ընկերներ ունենք, ով շատ ընկերներ չունի, ուրեմն խնդիր ունի…: Ընկերությունը նաև ազդեցություն է. Կամ դու ես ազդում կամ քո վրա են ազդում»,-ասում էր հովիվ Տիգրանը:

Նա մեջ բերեց նաև բարի սամարացու առակը` մատնանշելով, որ մեր ընկերները նրանք են. ովքեր մեր կարիքն ունեն:

NGYT9.jpg

Իր խոսքի վերջում հովիվը աղոթքի առաջնորդեց, որպեսզի Տերն ընդլայնի  երտասարդների շրջանակները, ողջ երկրով մեկ օգտագործի Ավետարանի տարածման համար:

Հանդիպման ավարտին երիտասարդները փոքրիկ հյուրասիրության շուրջ շփվեցին հովվի և միմյանց հետ:

Կարծիքներ

Մեզանից յուրաքանչյուրը իր կարծիքն ու պատկերացումներն ունի ընկերության մասին, բայց այս ծառայությունը, կարծում եմ, օգնեց բոլորիս հասկանալ, որ ընկերներ ձեռքբ երելու և ճիշտընկերություն անելու համար պետք չեն երկար տարիներ և ուսումնասիրություններ, այլ ամենակարևոր պայմանը դիմացինին ընդունելն է այնպիսին, ինչպիսին նա կա...

Անետա Կինոյան

Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ հանդիպումը` աղոթքաժողովի ձևաչափով, տեղի կունենա հուլիսի 28-ին՝ 18:30, եկեղեցու գրասենյակում: Այդ օրը մեր հյուրը կլինի «Նոր Սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ