«NG|YOUTH» երիտասարդական ծառայություն | Աբրահամ Տաշչյան, Սարգիս Պարութճյան
Հունիսի 9-ին «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հյուրն էր ճանաչված և սիրված քրիստոնեական երգիչ, armeniangospelradio.com օնլայն ռադիոյի հիմնադիր Աբրահամ Տաշչյանը: Աբրահամի հետ երիտասարդներին էր հյուրընկիալվել նաև Ֆրանսիայի Փարիզի շրջանի ավետարանական եկեղեցու հովիվ և «Ճշմարտության խոսք» մեդիածառայության առաջնորդ Սարգիս Պարութճյանը:
Աշխուժ
փառաբանությունից հետո «NG|YOUTH» երիտասարդական ծառայության առաջնորդ Գոռ Կարապետյանը
ներկայացրեց հյուրերին:
Իր ողջունի խոսքով ներակներին դիմեց Սագիս Պարութճյանը` կարճ պատմելով իրենց գործունեության մասին, ինչպես նաև քաջալերելով, որ որտեղ Տերը դրել է քեզ դու այնտեղ գործ ունես:
Այնուհետև Աբրահամը Տաշչյանը խոսեց երկրպագության մասին:
Երկրպագությունը հպում, մերձեցում ու միաձուլում է Տիրոջ հետ: Տերը փնտրում է երկրպագուների, մարդկանց, ովքեր ոչ թե իննսուիննը, այլ հարյուր տոկոսով են փնտրում Իրեն: Կամ հարյուր տոկոս, կամ ոչինչ: «Ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ էությանբ»: Առաջին պատվիրանը չի կորցրել իր կարևորությունը, այն դեռ ուժի մեջ է: Մենք պետք է խենթանանք Տիրոջ համար, պետք է մտնեք մեր ծածուկ սենյակը` փնտրելով Նրան այնքան ժամանակ, քանի դեռ չենք զգում Նրա շոշափելի ներկայությունը:
Աբրահամն իր ջերմեռանդ խոսքով շատերին ստիպեց վերանել իրենց աղոթքի ու երկրպագության կյանքը:
Տիրոջ ներկայությունը հենց այնպես չի գալիս,- շարունակում էր նա,-Նրա ներկայության համար համապատասխան նախապայմաններ են անհրաժեշտ: Մենք պետք է պայմաններ ստեղծենք, ապահովենք, որպեսզի Տերն այցելի մեզ: Այդ պայամնների մասին գրված է Սաղմոսում.
Առաջին` Տիրոջ երկյուղ, երկրորդ` Սեր, երրորդ` Օրհնություն:
Այս տպավորիչ ու սրտառուչ խոսքից հետո Աբրահամը հրավիրեց երիտասարդներին անկեղծ աղոթքի ու երկրպագության:
Հանդիպման վերջում փոքրիկ հյուրասիրության շուրջ երիտասարդները միմյանց հետ կիսվեցին օրվա տպավորությամբ ինչպես նաև շփվեցին հյուրերի հետ:
Կարծիքներ.
Իրապես պետք է կարևորություն տրվի Տիրոջը փառաբանելու և Նրան լսելի լինելու գործընթացին: Փառաբանություն է նաև մեր ամենօրյա կյանքը, Տիրոջ Խոսքով ապրելը: Թող Տերը շատ օրհնի Իր Աբրահամ զավակին, նրա բաց, Տիրոջ ներկայության համար վառվող սրտի ու անկեղծ պատգամի համար: Արմեն Պողոսյան:
Պատգամը նոր հայտնությունների ու մեծ տպավորությունների առիթ հանդիսացավ ինձ համար: Այն հնարավորություն տվեց մեզ վերանայելու մեր երկրպագությունն առ Աստված և կրկին անգամ մտածել Աստծո առաջ հնարավորինս չափ արդար և մաքուր ապրելու մասին: Գայանե Նեյդինա:
Աբրահամ Տաշչյանի խոսքը սթափեցնող էր և օգտակար: Հասկացանք, որ պետք զերծ մնալ դատարկ, սրտից չբխող երկրպագությունից: Արամ Հովսեփյան:
Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիս 16-ին՝ 18:30, Թամանյանի արձանի հարակից տարածքում (Կասկադ), որի ժամանակ երիատասարդները կընթերցեն Աստվածաշունչ և կիթառի հնչյունների ներքո աղոթք և երկրպագություն կբարձրացնեն իրենց քաղաքի ու երկրի համար:
«NG|YOUTH» երիտասարդական ծառայություն