NON STOP
՛՛youNG ministry՛՛ երիտասարդական ծառայությունը այս երկուշաբթի երեկոյան կազմակերպել էր երիտասարդական հանդիպում-աղոթքաժողով, որի մասնակիցների քանակը գնալով ավելանում է, իսկ Աստծո զորությունն առավել ակնհայտ դառնում: Այս անգամ երիտասարդները հյուրընկալել էին Հոլանդիայի ՛՛Աստծո Տուն՛՛ եկեղեցու ծառայող Էդգար Վահանյանին, ում հետ շատերն արդեն սոցցանցերի միջոցով ընկերացել էին: Էդգարը, ով լցված է մեծ սիրով և վառվում է իր երկրին ծառայելու կրակով, պատմեց իր վերստին ծնունդի, Հոլանդիայում եկեղեցիների կարգավիճակի, ինչպես նաև Հայաստանում իր ստացած տպավորությունների մասին: Այնուհետև նրա առաջնորդությամբ երիտասարդները կանգնեցին միաբան աղոթքի, որի ժամանակ Աստծո անհերքելի ներկայությունը հպվեց շատերին: Ոմանց համար այդ երեկոն դարձավ վերականգման, հաստատման, մխիթարության ու որոշման առիթ: Հանդիպման ավարտին երիտասարդները գոհաբանական երգերով օրհնեցին Աստծուն,այնուհետև բաժանվեցին: