Նախապատրաստվում է «ԵԼՔ» մյուզիքլի երկրորդ ցուցադրությունը

Նախապատրաստվում է «ԵԼՔ» մյուզիքլի երկրորդ ցուցադրությունը

«Նոր սերունդ» եկեղեցու ստեղծագործական խումբն այս օրերին ամբողջությամբ ներգրավված է հունիսի 28-ին կայանալիք «ԵԼՔ» մյուզիքլի երկրորդ ցուցադրության նախապատրաստական աշխատանքներում:

Հատուկ այս նախագծի համար գրվել և գործիքավորվել է 12 երգ և երաժշտություն: Տարվող աշխատանքների վերաբերյալ զրուցեցինք ստեղծագործական խմբի ղեկավար Ռոզա Խուդոյանի հետ.

Ինչո՞ւ որոշեցիք կրկնել «ԵԼՔ» մյուզիքլի ցուցադրությունը:

Նախ`դա պայմանավորված է մեր շատ սիրելի հովիվ Հայկուհի Բաբայանի ծննդյան տարեդարձի հանգամանքով, քանի որ նա է մյուզիքլի մտահղացման հեղինակը, ուստի որոշեցինք իր ծննդյան տարեդարձին ևս մեկ անգամ ներկայացնել մյուզիքլը: Երկրորդ պատճառը նախորդ անգամ ուեցած մեծ հաջողությունն էր, այն բազմաթիվ արձագանքներն ու հիացմունքի խոսքերը , որ լսեցինք, և միևնույն ժամանակ դահլիճի հնարավորություններից ելնելով սահմանափակ թվով հանդիստատես ընդունելու փաստը: Հաշվի առնելով այս ամենը` որոշեցիքն հունիսի 28-ին կրկին ներկայացնել մյուզիքլը:

 Կլինե՞ն արդյոք տարբերություններ նախորդի համեմատ:

Աշխատել ենք շատ չվնասել նախնական տարբերակը, պարզապես մի քանի փոքրիկ դետալներ ենք ավելացել որոշ դրվագներում, որոնք, իմ կարծիքով, ավելի կհարստացնեն նախագիծը:

Ո՞րն եք համարում «ԵԼՔ» մյուզիքլի առաջին ցուցադրության ամենամեծ ձեռքբերումը:

Միանշանակ այն, որ մյուզիքլի ավարտին հովվի փրկության աղոթքի կոչին արձագանքնեց հիսունից ավելի մարդ: Այդ օրը նրանք ընդունեցին Հիսուսին` որպես անձնական Տեր և Փրկիչ: Կարծում եմ` սա ամենամեծ ու տպավորիչ արձագանքն էր, որ կարելի էր սպասել:

Հիշեցնեք, որ Հայկուհի Բաբայանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ, հունիսի 28-ին՝ երեկոյան 18:00, Երկաթուղայինների մշակույթի պալատում նախատեսված է իր իսկ կողմից մտահաղեցված «ԵԼՔ» մյուզիքլի երկրորդ ցուցադրությունը:

Շտապի՛ր տեղեկանալ մանրամասներին`
• (077) 277 214, (374 10) 571-633
• www.newgeneration.am
• info@newgeneration.am
• 80/1 Տիգրան Մեծի պողոտա, Երևան, Հայաստան

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ