Ներել՝ նշանակում է ազատագրվել

Ներել՝ նշանակում է ազատագրվել
Հունվարի 26-ի քարոզում հովիվ Տիգրան Թադևոսյանը վերլուծեց ներման էությունն ու սկզբունքները:
Ցանկացած իրավիճակից դուրս գալու և օրհնություններ ստանալու համար պետք է ունենալ Աստծո մտածողությունը, այսինքն՝ մտածել, թե ինչպես կվարվեր Աստված այդ իրավիճակում:
Իսկ Աստված ներում է: Աստծո ծրագրի միջուկը ներելն է: Եթե չլիներ ներումը, բոլորը կհայտնվեին դժոխքում:
Չկա մեկը, ով երբևէ չի վիրավորվել: Սակայն խնդիրն այն է, որ շուտ կարողանաս ներել: Շուտ ներելը կարևոր է քեզ համար, ապագայիդ, համար, երեխաներիդ համար:
Ներել՝ նշանակում է ազատագրվել: Ահա երեք սկզբունք ներելու համար.
1. Ոչ մեկին մի իդեալականացրու: Հիսուսը ճանաչում էր մարդկանց և սիրում էր նրանց այնպիսին, ինչպիսին կային: Թերություններ ունեն բոլորը: Մի սպասիր, որ դիմացինդ չի սխալվելու:
2. Ես պարտավոր եմ ներել, որովհետև ես էլ ներման կարիք ունեմ: Այս սկզբունքը Հիսուսը մեզ հայտնեց Մաթևոս 18:23-27-ի առակով:
3. Չներելու հետ գալիս են դևերը: Եթե խռոված ես մնում, սատանան սկսում է համոզել, որ դու ճիշտ ես: Ուրեմն ներիր, և որքան շուտ, այնքան լավ:
Եթե չես ներում, ուրեմն արհամարում ես այն, ինչ արեց Հիսուսը. Նա ներեց բոլորին Իր մահվան շնորհիվ:
Սեփ.լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ