«Նոր Սերունդ» շարժումը Ուկրաինայում կազմակերպել է վերականգնողական կենտրոնների ամենամեծամասշտաբ կոնֆերանսը
Սեպտեմբերի 13-16-ին «Նոր Սերունդ» շարժման համար կայացավ ամենասպասված իրադարձությունը. կոնֆերանս՝ վերականգնողական կենտրոնների համար:
Արդեն 5 տարի անընդմեջ այս ամենամյա հանդիպումները մի վայրում են հավաքում այն մարդկանց, ովքեր որևէ ձևով կապված են վերականգնողական կենտրոնների հետ: Այլ կերպ ասած՝ սա վերականգնողական կենտրոնների ամենամեծամասշտաբ կոնֆերանսն է ոչ միայն Ուկրաինայում, այլև ողջ ԱՊՀ երկրների տարածքում:
Ավելի քան 2000 մարդ է գնացել Գենիչեսկ՝ կոնֆերանսին մասնակցություն ունենալու համար:
Ըստ սեպտեմբեր ամսվա վիճակագրական տվյալների «Նոր Սերունդ» շարժման մեջ Ուկրաինայում և Ռուսաստանում գործում են 175 վերականգնողական կենտրոններ, որտեղ վերականգնման ընթացքի մեջ է շուրջ 2800 մարդ:
Կոնֆերանսի խոսնակներն էին «Նոր Սերունդ» շարժման ավագ եպիսկոպոս Անդրեյ Տիշչենկոն, եպիսկոպոսներ Դմիտրիյ Մակարենկոն, Անդրեյ Կավալենկոն, Ալեկսանդր Գրիշինը, Անտոն Տիշչենկոն և Անդրեյ Նևոլինը:
Կոնֆերանսի ընթացքում առավոտյան և երեկոյան անցկացվում էին սեմինարներ, ծառայություններ, երկրպագություն և աղոթք, լինում էր շփում՝ վերականգնողական կենտրոնների ղեկավարնորի և անդամների միջև: Օրվա ընթացքում մասնակիցների համար նաև կազմակերպված էին ժամանցային ծրագրեր, որոնցից ամենասպասվածը ֆուտբոլի առաջնությունն էր՝ վերականգնողական կենտրոնների թիմերի միջև:
Վերջին օրվա երեկոյան կայացավ բժշկության և ազատագրության ծառայություն, որի ժամանակ շատերը բժշկվեցին զանազան հիվանդություններից և վկայեցին դրանց մասին:
Աղբյուր՝ newgeneration.in.ua