«Նոր սերունդ» եկեղեցին շնորհավորում է հովիվ Տիգրան Թադևոսյանի ծննդյան տարեդարձը

«Նոր սերունդ» եկեղեցին շնորհավորում է հովիվ Տիգրան Թադևոսյանի ծննդյան տարեդարձը
«Նոր սերունդ» եկեղեցու ծառայողական կազմն ու բոլոր հավատացյալները սրտանց շնորհավորում ու օրհնում են եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Սիրելի հովիվ: Դու Աստծո ծրագրերի իրականացման անմնացորդ նվիրյալն ես: Քո աղոթքներով ու պատգամներով քանի՜-քանիսն են Հիսուսին ընդունել որպես Տեր ու Փրկիչ: Քանի՜-քանիսն են ազատվել կախվածություններից, հիվանդություններից, փորձություններից ու նեղություններից: Քանի՜ սրտեր են բացվել Տիրոջ առաջ:
Ուրեմն թող ամենազոր Աստծո օրհնությունները առատորեն ուղեկցեն քեզ ու ընտանիքդ ձեր ամբողջ կյանքում ու հավիտենության մեջ:
Եկեղեցին օրհնում է սիրելի հովվին ու խնդրում Աստծուն, որ Իր աստվածային աջակցությամբ սատարի հովվի բոլոր ծառայություններն ու աստվածահաճո նախաձեռնությունները: Թող փորձություններն ու դժվարությունները վերջնականապես լքեն հովվին, իսկ դրանց միակ հետևանքը լինի Աստծո փառքի հաստատումը հովվի ընտանիքում ու եկեղեցում:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ