«Նոր սերունդ» եկեղեցում մեկնարկվեց ծոմի և աղոթքի շաբաթը

«Նոր սերունդ» եկեղեցում մեկնարկվեց ծոմի և աղոթքի շաբաթը
Շարունակելով ամենամյա բարի ավանդույթները՝ Երևանի «Նոր սերունդ» եկեղեցին հունվարի 18-24-ը հայտարարում է ծոմի և աղոթքի շաբաթ:
2016 թվականը եկեղեցում հռչակվում է` որպես ընդլայնման և աղոթքի տարի: Եկեղեցու բոլոր ծրագրերը գործում են մեկ թեմայի շուրջ՝ եկեղեցու աճ և Աստծո Թագավորության ընդարձակում:
Մեկ շաբաթ ամեն երեկո ժամը 18:00 (շաբաթ օրը 11:00)եկեղեցու գրասենյակում լինելու է աղոթքի ծառայություն, որի հաղթական ավարտը եզրափակվելու է կիրակնօրյա առավոտյան ծառայությունով և հաղորդությունով:
Երկուշաբթի օրը՝ հունվարի 18-ին երեկոյան ծառայությունը սկսվեց փառաբանությամբ և երկրպագությամբ, որից հետո հովվի մեկանարկային խոսքով հայտարարվեց ծոմի բացումը:
Հովիվ Տիգրան Թադևոյանը իր խոսքում մասնավորապես ասաց.
«Տերը մեզ ասել է, որ ով փնտրի է նա կգտնի, ով թակի նրան կբացվի, բայց դրա համար լավ է, որ մարդը լցված լինի փնտրելու ազարտով: Բոլորը կանչված են փնտրելու, բայց ոչ բոլորն են, որ փնտրում են: Խավարի մեջ լինելու ժամանակ կարևոր է հավատք ունենալ: Խավարն այդքան էլ սարսափելի չէ, եթե հավատք ունենք, դրանից դուրս գալու համար պետք է հաղորդակցվել լույսի հետ:
Երբ Հիսուսը մտավ Գալիլեա, այդտեղի ժողովրդի համար Նա մի մեծ լույս էր, որ լուսավորեց նրանցում եղած խավարը:  Այդպես Հիսուսը գալիս է մեր սրտերի մեջ և ծագեցնում մեծ լույս, որը ցրում է ամեն խավար: 
Եթե յուրաքանչյուրս ընդլայվենք ավետարանելու մեջ, մեր ծառայությունների մեջ, գտնենք բանալին, ապա եկեղեցին էլ կընդլայնվի, քանի որ եկեղեցին հենց մենք ենք: Այն, ինչ ցանենք, դա էլ հնձելու ենք, և պտուղներից բացի նաև մեզ է վերադարձվելու գողացված ավարը:  Տերը կազատի մեզ լուծից, կտա ուրախություն: Մենք չենք եկել այս աշխարհ տխուր սպասելու, այլ` ապրելու ուրախ կյանքով և լինելու աշխարհի աղը»: (Եսայա 9:1-4)


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ