«Նոր սերունդը» գործարկեց իր համացանցային հեռուստաալիքը
Իր գործունեությունն է սկսել «Նոր սերունդ» շարժման համացանցային շուրջօրյա հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին: Առայժմ այն գործում է փորձարկման ռեժիմով:
«Այս լրատվական նախագիծը կլուսաբանի «Նոր սերունդ» շարժման աշխատանքն ու գործունեությունը: Կլինեն ուղիղ հեռարձակումներ համաժողովներից ու ծառայություններից, քարոզներ ու աղոթքներ: Բացի այդ ալիքի հեռուստադիտողները հնարավորություն կունենան տեսնել մարդկանց պատմությունները, ում կյանքում Աստծո հավատի շնորհիվ հրաշքներ են տեղի ունեցել: Կլինեն ռեպորտաժներ տարբեր երկրներից և տարածաշրջաններից, որտեղ գործում է «Նոր սերունդ» շարժումը»,- ասվում է «Նոր սերունդ» ամսագրի հաղորդագրությունում:
Ներկայացնելով հեռուստաալիքը, Ուկրաինայի «Նոր սերունդ» եկեղեցու եպիսկոպոս Անդրեյ Տիշչենկոն նշել է, որ բացի շարժման գործունեությունը լուսաբանելուց ալիքը աղոթքով կօժանդակի յուրաքանչյուր հեռուստադիտողի: «Մենք ունենք մի քանի հարյուր մարդուց բաղկացած աղոթքի խումբ, որը պատրաստ է աղոթել նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն և կգրեն մեզ»:
Հեռուստալաիքի մասին իրենց կարծիքն են հայտնել «Նոր սերունդ» շարժման առաջնորդները:
«Նոր սերունդ» միջազգային շարժման առաջնորդ Ալեքսեյ Լեդյաևը, մասնավորապես ասել է.
«Մենք կանգնած ենք մեծ հեռուստատեսության ակունքներում: Ով հաղթում է տեղեկատվական պատերազմում, նա հաղթում է ռազմավարական պատերազմում»:
Գործարկման հաջորդ օրը www.ng-tv.tv հեռուստաալիքով հեռարձակվել է երիտասարդական «Հակամուտացիա-013» համաժողովը, որին մասնակցում էին մոտ 1200 մարդ:
Աղբյուր` www.invictory.com