Նորածին երկվորյակները

Նորածին երկվորյակները

Կայրի և Բրիել Ջեքսոնները ծնվել էին վաղաժամ 1995թ.-ի հոկտեմբերի 17-ին: Նրանք զույգեր են և կշռում էին մոտ 1կգ:
Բժիշկները նրանց տեղադրեցին առանձին ինկուբատորների մեջ, որպեսզի վերականգնվեն: 
Բրիելը սկսում է քաշ հավաքել և վերականգնվել, իսկ Կայրին ավելի ու ավելի վատանում է:
Բժիշկները մտածում են, որ Կայրին կմահանա, բայց ուրախ էին, որ գոնե Բրիելին կարող են փրկել: 
Սակայն բժիշկներից մեկը չի համակերպվում այդ մտքի հետ և որոշում է բժշկության կանոններից դուրս մի բան անել: 
Նա համոզում է մնացած բժիշկներին, որպեսզի Բրիելին տեղադրեն Կայրիի հետ միևնույն ինկուբատորի մեջ: 
Չնայած մնացած բժիշկները չեն տեսնում դրանում տրամաբանություն, այնուամենայնիվ համաձայնվում են:
Բրիելին Կայրիի մոտ տեղադրելուց հետո տեղի է ունենում անհավատալին: 
Բրիելը գրկում է Կայրիին և նրա զարկերը սկսում են կարգավորվել, նա աստիճանաբար վերականգնվում է և փրկվում: 
Նրանք այսօր 17 տարեկան աղջիկներ են:
Քրիստոնյա բարեկամ, Աստված մարդուն ստեղծել ոչ միայնակ ապրելու համար: 
Մարդուն անհրաժեշտ են ընկերներ, ովքեր կքաջալերեն, կմխիթարեն, կգրկեն իրեն ամենադժվար պահերին:
Փորձեք ուշադիր լինել մարդկանց հանդեպ, մի գուցե մեկ գրկախառնությամբ դուք կփրկեք որևէ մեկի կյանքը:





Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ