Նոյեմբերի 10-ին, տեղի ունեցավ Միջազգային աստվածաշնչյան քոլեջի առաջին կուրսի «Աստվածաշնչյան վարդապետություններ» դասընթացը
Ինչպես արդեն հայտարարել էինք, նոյեմբերի 10-ին, տեղի ունեցավ Միջազգային աստվածաշնչյան քոլեջի առաջին կուրսի «Աստվածաշնչյան վարդապետություններ» դասընթացը:
Դասընթացը վարում էր «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ, աստվածաբանության մագիստրոս՝ Տիգրան Թադևոսյանը: Դասընթացին ներկա էին ավելի քան երկու տասնյակ ուսանողներ: Կարևորելով ուսման և աշակերտության դերը՝ հովիվ Տիգրան Թադևոսյանը նշեց.
- Մենք սովորում ենք, որ ճիշտ ապրենք: Ուսուցումը օծության նախադրյալն է: Այսօր աշխարհիկ կրթությունը, աշխարհը չունի ռեսուրսներ, որպեսզի մեզ ինչ-որ բան տա: Աստվածաշնչյան վարդապետությունը այն կարևորագույն և հիմնային «կառույցն» է, որի վրա պետք է կառուցվի մեր հետագա քրիստոնեական կյանքը:
Հովիվ Տիգրան Թադևոսյանը հարց ուղղեց ուսանողներին.
- Ինչ հիմքի և Ում խոսքերի վրա եք կառուցում ձեր կյանքը: Այսօր ոմանց վրա ազեցություն ունի շրջապատը , ոմանց վրա ընկերները, մտերիմները: Եվ բոլորն ուզում են սովորեցնել: Կյանքը բազմապիսի ճանապարհ է և մեր կյանքում արված մեկ սխալը հաճախ ճակատագրական կարող է լինել:
- Ես ուզում եմ, որ իմ կյանքը կառավարի Նա, Ով ինձ տվել է այդ կյանքը,- ասաց հովիվը:
Մեր կյանքը, մեր աշխարհայցքը, մտածելակերպը փոխվում է, երբ մենք ուսումնասիրում ենք Աստծո Խոսքը, քանի որ Աստված մեզ հետ անմիջականորեն չի խոսում. Նա խոսում է Սուրբ Հոգու միջոցով: Եթե մենք ուզում ենք ճանաչել Աստծուն, Նրա բնավորության գծերը, ապրել Նրա կամքի համաձայն, նախ և առաջ պետք է ճանաչենք Նրան, հետո սկսենք նմանվել, քանի որ ինչ-որ մեկին նմավելու համար շատ կարևոր է ճանաչողությունը:
Հովիվը խոսեց նաև այն թեմաների շուրջ, ինչպիսիք են ապաշխարություն և վերստին ծնունդ, Գողգոթայի իմաստը, ջրի մկրտություն, մկրտություն Սուրբ Հոգով, աղոթք:
Դասընթացն անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում: