Նվեր՝ Աստծուն

Նվեր՝ Աստծուն
Ձմեռն ու ցուրտը չէին կարողացել խոչընդոտել «Նոր սերունդ» եկեղեցու կիրակնօրյա պատգամը:  Եկեղեցու դահլիճը դեկտեմբերի 22-ին սովորականից լիքն էր:
Պատգամախոսը՝ եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը, իրեն հատուկ ոգեշնչմամբ պատմում էր Աստծո հետ խոսելու, հաղորդակցվելու գաղտնիքների մասին:
«Կանչիր ինձ եւ ես քեզ պիտի պատասխանեմ, եւ ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես» (Երեմ. 33:3),- ասում է Տերը: Ուրեմն Տերն Ինքը ցանկանում է քեզ հետ խոսել, նա բացում է Իր հետ խոսելու գաղտնիքը՝ «Կանչիր ինձ...»:
Իսկ ինչպե՞ս էին կանչում Տիրոջը Աստծո մարդիկ՝ Աբրահամը,  Սողոմոնը, ուրիշները: Նրանք զոհասեղան էին պատրաստում՝ Աստծոն զոհ ու ընծա մատուցելու համար:
Դու էլ պատրաստիր քո զոհասեղանը Տիրոջ առաջ և Տերը պատասխան կտա: Մի տրտնջա, թե ինչու պատասխանն անմիջապես չեղավ: Չկա մի զոհ, որի պատասխանը չլինի: Կգա օրը, ժամը և դու կստանաս պատասխանը: Աստված տեսնում է քո զոհը:
Եթե կերակրում ես սովածին, օգնում ես կարիքավորին, նվիրում ես մի բան, դա է զոհը, դա է ընծան: 
«... որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»։ Մատթ.25:40:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ