Օրհնության ճանապարհները
Իսահակը աղքատ չէր: Հայրը՝ Աբրահամը, նրան մեծ կարողություն էր թողել: Բայց երբ երկրում սով եղավ, Իսահակը գնաց փղշտացիների մոտ: Նա կրկնեց իր հոր արարքը, գնաց իր հոր ճանապարհով: Գնաց, որպեսզի պահի, խնայի իր ունեցվածքը: Բայց դա Աստծո կամքը չէր: Աստված ուզում էր, որ նա ընդլայնի իր կարողությունը և առաջ գնա: (Ծն.26:1-5):
Աստված ուզում էր, որ Իսահակը կայանա որպես Իսահակ, ոչ թե որպես Աբրահամի որդի:
Քեզ նույնպես Աստված տանում է այնպիսի ճանապարհներով, որ դու կայանաս ոչ թե որպես այս կամ այն եկեղեցու հետևորդ, ոչ թե ուղղակի որպես շարքային հավատացյալ, այլ որպես անհատականություն: Եթե քո քայլերի մղիչ ուժը առաջընթացն ու ընդլայնումը չեն, ապա այդ քայլերը վաղ թե ուշ կավարտվեն և որևէ արդյունք չես ունենա: Եթե ուզում ես հասնել հաջողության, ապա գտիր այն, ինչն Աստված նախատեսել է քեզ համար:
Հիսուսն ասաց՝ «Ով Ինձ հետ չի հավաքում՝ ցրում է»: Մտթ.12:30:
Եթե քո գործողությունները ուղղված չեն հավաքելուն, շատացնելուն, պտուղ բերելուն, ապա դա Աստծուց չէ:
Իսահակը կրկնում էր իր հոր արարքները, քայլում էր Աբրահամի ճանապարհներով: Նույնիսկ իր հոր նման ինքն էլ ասաց, որ Ռեբեկան իր քույրն է (Ծն.26:7):
Մի՛ գնա այնպիսի ճանապարհներով, որոնցով քեզնից առաջ անցել են: Դու ունես քո ճանապարհը: Երբ դու գտնես այն, սկզբում քեզ կնախանձեն, կխագարեն, գուցե և հալածեն, բայց դու հաստատ կանգնիր քո ճանապարհին, գնա մինչև վերջ և կվերցնես քո պսակը, Աբրահամի օրհնությունները կգան քո կյանքի մեջ Հիսուս Քրիստոսով:
Տ.Թադևոսյանի 12.01.2020թ. քարոզից: