Օրհնված ծառայություններ Մոսկվայում
Օրեր առաջ «Նոր սերունդ» եկեղեցու ավագ ծառայող Ալլա Հովհաննիսյանը վերադարձավ Մոսկվայից՝ ուր մեկնել էր ծառայելու Աստծո ժողովրդին:
Աստված հոգատար է, Նա հոգ է տանում ցանկացածի համար, և նշանակություն չունի՝ մարդը որտեղ և ինչ իրավիճակներում է գտնվում: Աստված ծառայողներ է բարձրացնում իր ժողովրդի համար, որպեսզի նրանց միջոցով գործի մարդկանց կյանքերում: Երկար ժամանակ համացանցի միջոցով ծառայելով եկեղեցու՝ Մոսկվայում բնակվող անդամներին, ավագ ծառայող Ալլա Հովհանիսյանի սրտին դրվեց մեկնել և ծառայել նրան, ինչը հաստատվեց նաև հովվի հորդորի միջոցով:
«Մոսկվայում գտնված օրերը շատ օրհնված են եղել Աստծո կողմից: Ամեն օր ծառայություններ ենք ունեցել, այցելություններ, աղոթքախմբեր: Աստված հրաշալիորեն գործում էր մարդկանց կյանքերում ու սրտերում: Շատերը խոսք ստացան Տիրոջից, նորոգվեցին շատ հարաբերություններ՝ թե՛ Աստծո հետ, թե՛ մարդկային: Եղան բազմաթիվ բժշկություններ, այնպիսի հիվանդություններ բժշկվեցին, որոնց բժշկությունը չէր երաշխավորվում անգամ բժիշկների կողմից: Աստված մարդկանց ազատեց, մաշկային հիվանդություններից, գորտնուկներից ու քաղցկեղից, որոնց համար ողջ փառքերը տալիս ենք Աստծուն ու գոհանում Իր մեծ ողորմության ու գթության համար»,- պատմեց Ալլա Հոովհաննիսյանը:
Այժմ եկեղեցում հայտարարված աղոթքի ժամին (23:00-24:00) երկրպագությամբ ու աղոթքով միաբանվում է եկեղեցին, աղոթում՝ եկեղեցու, ընտանիքների,անձնական կարիքների, երկրի համար, որի ժամանակ միաբանվում են նաև Մոսկվայից և այլ քաղաքներից մեր քույրերն ու եղբայրները, իսկ միաբանության մեջ զորություն կա, և Աստված օրհնում է միաբանությունը:
Աստծո կատարած գործերի ու հրաշքների մասին վկայությունները շարունակվում են, որոնց մասին առաջիկայում կկիսվենք մեր ընթերցողների հետ:
Սեփական լրատվություն