Որտեղ Աստծո Հոգին է, այնտեղ ազատություն է

Որտեղ Աստծո Հոգին է, այնտեղ ազատություն է
 Սա է որ եկաւ ջրով եւ արիւնով՝ Յիսուս Քրիստոսը. ոչ թէ միայն ջրով, բայց ջրով եւ արիւնով. եւ Հոգին է վկայողը. որովհետեւ Հոգին է ճշմարտութիւնը։ 7 Որովհետեւ երեք են որ [երկնքումը վկայում են, Հայրը եւ Բանը եւ Սուրբ Հոգին. եւ այս երեքը մի են։ 8 Եւ երեք են որ երկրումը] վկայում են. Հոգին, եւ ջուրը, եւ արիւնը. եւ այս երեքը միաբան են։ (1 Հովհ. 5:6-8)
Ինքնին մարդու համար հաճախ դժվար է պատկերացնել Երրորդությունը, ինչպես  կարող են Երեքը լինել Մեկի մեջ: Մարդը պետք է հայտնություն ունենա Աստծուց սա հասկանալու համար, և Սուրբ Հոգին է միայն օգնում,որպեսզի մենք իսկապես հասկանանք: Մաղաքիա մարգարեության մեջ Աստված համեմատում է Իրեն արեգակի հետ: Արեգակը ակունք է, որից արձակվում է լույս ու ջերմություն: Երրորությունը պատկերացնելու համար կարող ենք օգտագործել այս համեմատությունը. Հայրը, որպես ամենի սկիզբ և ակունք արեգակի նման է, որտեղից դուրս է գալիս ջերությունն ու լույսը: 
…Որովհետեւ ես Աստուածանից դուրս ելայ եւ եկայ. որովհետեւ ոչ թէ իմ անձիցն եկայ, այլ նա ուղարկեց ինձ։ (Հովհ. 8:42)
Հովհան. 1-ում գրված է, որ Նա է Խոսքը, Նա է լույսը, որ եկավ լույս տալու աշխարհի մեջ: Ծննդոցում մենք կարդում ենք, որ Աստած ասաց, որ լույս լինի և այդ խոսքը, որ Նա արձակեց Քրիստոսն է, որը լույս դարձավ: 
Եւ յանկարծակի երկնքիցը մի հնչիւն եղաւ՝ սաստիկ փչող քամու պէս, եւ լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին։ 3 Եւ երեւեցան նորանց բաժանուած լեզուներ ինչպէս կրակից. (Գործք. 2:2)     
Սուրբ Հոգին այն ջերմությունն ու կրակն է, որ արձակվում է Արեգակից՝ Աստծուց:  Երբ Մովսեսի հետ Աստված խոսեց, Նա խոսեց այրվող մորենու միջից՝ դարձյալ կրակի միջոցով: 
 Սուրբ Հոգին խոսող հոգի է, կյանքի ու զորության հոգի է, որին Աստված իր ներսից արձակեց ու ուղարկեց իր ժողովրդի մեջ՝ նրանց մկրտելու, սովորեցնելու ու իր ժողովրդին օրհնելու համար: 
Երբ Սուրբ Հոգու ներկայությունը բացակայում է քրիստոնյայի կյանքից, մարդը հարցականների մեջ ճնշված ու ծանրաբեռնված մեկն է դառնում, որովհետև Խոսքում ասվում է, որտեղ Աստծո Հոգին է, այնտեղ է ազատությունը: Խոսքում նաև ասվում է. ճանաչեք ճշմարտությունը և այն ազատ կարձակի ձեզ: Իսկ ճշմարտությունը ամբողջապես է ճշմարտոթյուն՝ ճանաչել Հոր սերը, ճանաչել Քրիստոսի շնորհքըը և ճանաչել Սուրբ Հոգու հետ ունեցած հաղորդակցությունը: Հենց այս Երրորդության միջոցով է , որ մենք ազատ ենք ու օրհնված: Երբ որ Սուրբ Հոգու ներկայությունը բացակայում է, մարդիկ մտնում են կրոնավորության մեջ, ահա որտեղից են առաջանում կրոնն ու մոլորությունները: Այսօր երկրի վրա Աստծուն ներկայացնողը Սուրբ Հոգին է, որին մենք կարիք ունենք շատ լավ ճանաչելու, մտերիմ լինելու և մշտական հաղորդակցություն ունենալու Նրա հետ
Սուրբ Հոգու դերը վառ պատկերացնելու համար կարող ենք դարձյալ անդրադառնալ արեգակի օրինակին: Արեգակը կա նաև ձմռանը, այն լուսավորում է նաև ձմռանը, բայց ջերմությունը բացակայում է, իսկ քանի որ ջերմություն չկա, բնության մեջ կյանքը մեծ հաշվով կանգնում է, բուսականությունը մահանում է, մինչև գարնանը նորից երկիրը չի լցվում ջերմությամբ, նույն կերպ էլ մեր կյանքում է: Մենք կարիք ունենք Սուրբ Հոգու, որպեսզի լցվենք կյանքով ու ծաղկենք:
Սուրբ Հոգին լուսավորում է մեզ ներսից և խավարի ծածուկ բաները ի հայտ է բերում: Աստված նաև Սուրբ Հոգուն տվել է մեզ՝ մեր անձի շինության համար, քանի որ գրված է լեզուներով աղոթողը իր անձն է շինում: Սուրբ հոգին կրակի նման է, որը ապականում և վերացնում է մեղքը:
Երբ մենք սկսում ենք խոսել Սուրբ Հոգու լեզուներով, մեր մեջ փոփոխություններ են տեղի ունենում, դրա համար Տերն ուզում է, որպեսզի անդադար աղոթք անենք, չմարենք ու չտրտմեցնենք Սուրբ Հոգուն: Սուրբ Հոգին հրաշալի անձնավորություն է, ամենաթանկ պարգևը, որ Աստված տվել է մեզ: 


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ