Ուզու՞մ եք ուրախություն, խաղաղություն ու արտահերթ օրհնություններ ունենալ:
Հիսուսը կանչեց Սիմոն Պետրոսին ու նրա եղբայր Անդրեասին ու ասաց. «Իմ ետևից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ» Մարկ. 1:16:
Հիսուսը ինձ ու քեզ էլ կանչել է, որ մարդկանց որսորդներ՝ ավետարանիչներ լինենք: Ժամանակն է, որ հրաժարվենք «կենցաղային» Ավետարանից:
Ժամանակն է ընկալել աստվածաշնչյան հորդորը՝ «... հոգս մի անէք ասելով, թէ ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք...: Որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ։ Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. Եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ» Մատթ. 6:31-33։
Ուզու՞մ եք ուրախություն, խաղաղություն ու արտահերթ օրհնություններ ունենալ: Ահա դրանք ունենալու գաղտնիքը՝ ավետարանչություն:
Հովիվ Տիգրան Թադևոսյան