Ո՞վ է խաչել Քրիստոսին
Մի մարդ երազ է տեսնում, թե ինչպես է ինքը հայտնվում 1-ին դարում՝ Հիսուս Քրիստոսի խաչելության օրը: Նա տեսնում է այդ բոլոր տեսարանները, դաժան վերաբերմունքը Քրիստոսի նկատմամբ, բարձրանում է Նրա հետ Գողգոթայի բլուրը և ականատես լինում Նրա խաչելությանը: Իսկ երբ տեսնում է, թե ինչպես են Քրիստոսին խաչում, չի դիմանում այդ տանջալի տեսարանին, անմիջապես նետվում է առաջ, բռնում խաչող զինվորի ուսից և բղավում. «Բավական է, բավական է»: Երբ զինվորը շրջվում է, նա զինվորի դեմքում տեսնում է հենց ինքն իրեն :
Քրիստոնյա բարեկամ, Քրիստոսին խաչել են ոչ թե մեզանից հեռու ինչ որ մարդիկ, այլ մենք ենք խաչել մեր մեղքերով: Եվ Աստվածաշունչը ասում է, որ եթե մարդիկ նորից մեղք են գործում, ապա. "...վերստին խաչն են հանում Աստծո Որդուն և դարձյալ խաղք ու խայտառակ դարձնում:" (Եբրայեցիս 6.6)
Մեզանից ոչ մեկը չէր ցանկանա խաչել Քրիստոսին, բայց ստացվում է, որ մենք հաճախ ենք խաչում Նրան մեր անօրենություններով: Ձգտեք մեղք չգործել, այլ ապրել արդար կյանքով, ձգտեք լինել իրական Քրիստոնյա, ով իսկապես սիրում է իր Փրկիչն և չի ուզում կրկին և կրկին խաչել Նրան...

Աղբյուր՝ Ես Քրիստոնյա եմ: