Փաստաբանը Լեդյաևի մասին նյութը «զառանցանք» է անվանել

Փաստաբանը Լեդյաևի մասին նյութը «զառանցանք» է անվանել

Փաստաբան Վլադիմիր Ռյախովսկին Ալեքսեյ Լեդյաևի մասին «Ռոսիյա-1» հեռուստաալիքի նյութը «բացահայտ զառանցանք» է անվանել:

Վլադիմիր Ռյախովսկին Ռուսաստանի նախագահին առընթեր Մարդու իրավնունքների խորհրդի անդամ է:

«Իրականում սա անցնում է բոլոր սահմանները: Մենք վաղուց վարժվել ենք պատվերով նյութերին հեռուստատեսությունում և նույնիսկ չէինք արձագանքում դրանց: Բայց ցուցադրել նման բացահայտ զառանցանք...»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբաը:

Հիշեցնենք, որ ռուսաստանի պետական հեռուստաալիքը Միջազգային Քրիստոնեական «Նոր սերունդ» շարժման ղեկավարին անվանել էր «գիշերային ակումբների և անառականոցների սեփականատեր»: Հաղորդավարն ու ալիքի լրագրողը, առանց որևէ փաստարկի կամ հիմնավորման, եթերում հաղորդել են, որ իբր Ալեքսեյ Լեդյաևին Ռիգայում «ճանաչում են որպես սեփականատեր գիշերային ակումբների և հասարակաց տների, որոնք գործում են գեղեցկության սրահների անվան տակ»:

Ինքը՝ Լեդյաևը, նյութն անվանել է «զրպարտություն» և «սադրանք»: «Այս անհեթեթ շինծու նյութը համարում եմ զրպարտություն և սադրանք: Մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ոչ միայն Ալեքսեյ Լեդյաևի, այլև «Նոր սերունդ» շարժմանը հարող Ռուսաստանի հազարավոր ազնիվ ու պարկեշտ քաղաքացիների պատվի և արժանապատվության վիրավորանք: Եվ դա մեր 25-ամյակի նախօրեին»,- հայտարարել է նա:

«Նոր սերնդի» ղեկավարությունը մտադիր է հայցով դիմել դատարան՝ ընդդեմ «Ռոսիյա-1» հեռուստաալիքի:

Նշենք, որ «Ռոսիյա-1»-ը համառուսաստանյան պետական հեռուստաալիք է, որը մտնում է Համառաուսաստանյան պետական հեռուստատեսային  և ռադիոհեռարձակման ընկերության կազմի մեջ:

Աղբյուրը՝ Protestant.am



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ