Փոթորիկներ հանդարտեցնող զոհ

Փոթորիկներ հանդարտեցնող զոհ
Ոչ ոք չի ուզում, որ իր կյանքում փոթորիկներ լինեն: Սակայն փոթորիներն անխուսափելի են: Դրանք կարող են լինել բնական, կարող են լինել Աստծո թույլտվությամբ և կարող են ուղարկված լինել սատանայի կողմից:

Բայց անկախ նրանից, թե որն է փոթորիկի պատճառը, բոլոր փոթորիների վրա իշխում է Տերը: Աստված ավելի զորավոր է, քան ցանկացած փոթորիկ:

«Դու տիրապետում ես ծովի զօրութեան վերայ. Երբոր բարձրանում են նորա կոհակները՝ դու խոնարհեցնում ես նորանց»: Սաղմ.89:9:

«…Մրրիկ քամին հանդարտութեան դարձրեց. Եւ նորա ալիքները հանգստացան»: Սաղմ.107:29:

Հաճախ փոթորիներն անհրաժեշտ են, որպեսզի Աստված այցելի, կատարի Իր հրաշքները և ցույց տա Իր փառքն ու Իր զորությունը:

Եթե փոթորիներ գան քո կյանքում, մի՛ նայիր այդ փոթորկին, այլ նայի՛ր Հիսուսին և կկարողանաս քայլել ալիքների վրայով, ինչպես Պետրոսը քայլեց:


Իսկ ի՞նչ պետք է անենք, որպեսզի Աստված հանդարտեցնի մեր կյանքի փոթորիկները:

Դավիթ թագավորը մեղանչել էր: Թագավորիի մեղքի պատճառով կոտորվում է ժողովուրդը: Տեսնելով դա, Դավիթը խղճաց ժողովրդին, զղջաց ու ապաշխարեց.

«Ահա ես եմ մեղանչել եւ ես եմ յանցանք գործել, իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել. Աղաչում եմ թող ձեռքդ ինձ վերայ եւ իմ հօր տան վերայ լինի»։ 2Թագ.24:17:

Աստված, լսելով Դավթի աղոթքը, ուղարկեց նրա մոտ մարգարեին ու ասաց.

«Վեր գնա, Տիրոջ համար սեղան շինիր»: 2Թագ.24:18:

Աստված զոհ պահանջեց Դավթից ու խնդիրը լուծվեց, փոթորիկը հանդարտվեց:

Քո կյանքի փոթորիները նույնպես կհանդարտվեն, եթե աղոթես, զղջաս գործածդ մեղքերի համար ու զոհ մատուցես:

Խնդիրներն ավարտվում են զոհով: Զոհասեղանի վրա են հանդարտվում փոթորիները:

                                                           
Հովիվ Տիգրան Թադևոսյան

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ