Քենիացի իրավաբանը դիմել է Հաագայի դատարան Պոնտացի Պիղատոսին դատելու պահանջով
Հաշվի չառնելով հանցագործության վաղեմության ժամկետը՝ քենիացի իրավաբան Դոլա Ինդիդիսը որոշել է վերականգնել արդարությունը կանխակալ դատի ամենալեգենդար զոհի՝ Հիսուս Քրիստոսի նկատմամբ, գրում է Russia Today-ը: Սպանությունը քննելու խնդրանքով իրավաբանը դիմել է Հաագայի Միջազգային դատարան:
Նա որպես մեղադրյալ նշում է Տիբերիոս կայսերը եւ Հրեաստանի կառավարի Պոնտացի Պիղատոսին, ինչպես նաեւ երկու երկրների՝ Իտալիային եւ Իսրայելին, քանի որ նրանք հռոմեացիների եւ հուդայականների պատմական ժառանգներն են:
Ինդիդիսը Պիղատոսին մեղադրում է անիրավաչափ գործողությունների, ծառայողական դիրքի չարաշահման, կանխակալության եւ օբյեկտիվ չլինելու մեջ: Դատարանը, ըստ նրա, խախտել է Հիսուսի մարդկային իրավունքները:
Իրավաբանի հայցը, բնականաբար, դատարանն անպատասխան է թողնելու:

Աղբյուր lragir.am