Քրիստոնեությունը աշխարհի ամենահետապնդվող կրոնն է
Տարեկան 100-ից 150 միլիոն քրիստոնյա աշխարհի տարբեր երկրներում ենթարկվում է խտրականության և հետապնդումների: Այս վիճակագրությունը հրապարակել է Միջաքզգային երկխոսության գծով պապական խորհրդի նախագահ կարդինալ Ժան-Լուի Տորանը:
Քրիստոնեությունը աշխարհի ամենահետապնդվող կրոնն է:Քրիստոնյաների նկատմամբ խտրականության և հալածանքների դեպքերը մշտապես աճում են:
«Երբեմն հալածանքներն առավել վտանգավոր են դառնում նույնիսկ Արևմուտքում, երբ քրիստոնյաների դեմ կիրառվող գործողությունները բացահայտ բռնի բնույթ չեն կրում: Փոխարենը վերջին տարիներին հաճախակի են դարձել հասարակական ոլորտին քրիստոնեության մասնակցության սահմանափակումները կամ արգելքները, խտրականությունը քրիստոնյաների բարձրագույն կրթություն ստանալու կամ տնտեսական գործունեությամբ զբաղվելու դեմ, այնպիսի օրենքների ընդունումը, որոնք հակասում են մարդու բնույթին և տիեզերական իրականությանը»,- պարզաբանում է կարդինալը:
Աղբյուր՝ prochurch.info