Քրիստոսի այցը
Մի գիշեր աշխատանքից հետո կոշկակար Մարտինը սկսեց Աստվածաշունչ կարդալ և մտածեց. “Ինչ կպատահի, եթե Քրիստոսն այցելի ինձ իմ տանը”: Եվ այս մտքերով էլ նա քուն մտավ, մինչև նրան մի ձայն արթնացրեց.
- Մարտին, Մարտին, առավոտ է, արթնացիր:
Հաջորդ օրը բարի կոշկակարն անհանգիստ էր, քանի որ սպասում էր Քրիստոսի այցին: Պատուհանից նկատեց, որ հարևանը բակում ձյունն է մաքրում: Մարտինը նրան ներս կանչեց, որպեսզի տաքանա և տաք թեյ խմի:
- Շնորհակալություն Մարտին,- ասաց հարևանը հեռանալիս: Ինձ տվեցիր թարմություն և մխիթարություն` իմ սառած մարմնին և հոգուն:
Արդեն կեսօր էր, երբ Մարտինը կերակրեց և հագուստ տվեց մի օտարական կնոջ, ով իր գրկում պահում էր իր փոքրիկին: Խեղճ կինը լաց եղավ, երբ մի անծանոթ, որին նա չէր էլ ճանաչում, նրան օգնության ձեռք մեկնեց:
- Աստված օրհնի քեզ, բարի մարդ,- հեռանալիս ասաց այդ կինը:
Երեկո էր արդեն, բայց Քրիստոսն այդպես էլ չեկավ: Մարտինը տեսավ, թե ինչպես մի երեխա ցնցոտիներով մի խնձոր գողացավ հարևանուհու զամբյուղից: Հարևանուհին բռնեց տղային և սկսեց քաշքշել:
- Թող նրան, տատիկ,- ասաց Մարտինը:
Հարևանուհին նրան արձակեց:
- Ներողություն խնդրիր տատիկից, և նման բան այլևս չանես:
Տղան ներողություն խնդրեց և լաց եղավ:
- Սա ինձ դուր է գալիս,- ասաց Մարտինը և զամբյուղից մի խնձոր վերցնելով տվեց տղային:
- Ահա քո խնձորը, ես կվճարեմ դրա համար:
- Այդ տղան մի լավ ծեծի է արժանի, - ասաց տատիկը:
- Տատիկ, Տատիկ, Դա այն է ինչ ցանկանում ենք մենք, ոչ թե Աստված: Եթե նրան պետք է ծեծենք մի խնձոր գողանալու համար, ապա ինչ պատժի ենք արժանի մենք մեր մեղքերի համար:
Երեկոյան աշխատանքն ավարտելուց հետո Մարտինը նորից սկսեց Աստվածաշունչ կարդալ: Մի ձայն լսեց.
- Մարտին, Մարտին, ինձ չե՞ս ճանաչում… Եվ նրա առջև հայտնվեց հարևանը, ժպտաց և անցավ ինչպես մի ամպ:
- Այդ ես եմ, - կրկնեց ձայնը: Եվ մթության մեջ նկատեց այն կնոջը երեխայի հետ, որը նույնպես անհայտացավ:
- Այդ ես եմ, -նորից լսվեց, եվ տեսավ այն ծեր կնոջը և այն տղային իրենց խնձորներով, որոնք ժպտացին և անհետացան:
Եվ Մարտինը հասկացավ, որ Քրիստոսը երեք անգամ այցելել է իրեն:
Աղբյուր՝ Հետաքրքիր աֆորիզմներ և մտքեր ՖԲ էջ