Մարգարեական համաժողով «Ռեֆորմացիայի սերունդ»

Մարգարեական համաժողով «Ռեֆորմացիայի սերունդ»
Նոյեմբերի 23-26 Ռիգա քաղաքում ընթանում է «Նոր սերունդ» շարժման համար տարվա կարևորագույն և մեծագույն համաժողովը:
23844428_978447612293186_897497578250711
 «Ռեֆորմացիայի սերունդ»  համաժողովը նվիրվում է «Նոր սերունդ» շարժման 28-ամյակին: Համաժողովին մասնակցելու և «Նոր սերունդ» շարժմանը շնորհավորելու են եկել հարյուրավոր հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից: 
23843605_977668245704456_842874195239302
Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը նույնպես օրեր առաջ մեկնեց Ռիգա՝ համաժողովին ներկա գտնվելու համար, որտեղ նա այս տարի նաև հանդես է գալիս համաժողովը վարող խոսնակի դերում:   
23795353_978447852293162_111895454603205
Համաժողովի խոսնակներն են Տերրի Մակալմոն, Անսելմ Մադուբուկոն, Կանրադո Լումախանը, Ջեյք Համիլթոնը, ինչպես նաև «Նոր սերունդ» շարժման առաքյալ Ալեքսեյ Լեդյաևը և ավագ հովիվ Օլգա Լեդյաևան
23844426_978447638959850_772550981094128
«2017 թվականը յուրահատուկ տարի է: Այս տարի լրանում են Ռեֆորմացիայի 500 տարելիցը և Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 100 տարին: Պատմական իրադարձությունները կոնտրաստային են, և՛ բովանդակությամբ, և՛ նախասահմանվածությամբ:
Ռեֆորմացիան բացել է երկինքն ու հաստատել Աստծո Փառքը երկրի վրա:
Հեղափոխությունը փակել է երկինքն ու հայտարարել պայքար Արարչի դեմ՝ քանդելով տաճարներն ու կործանելով Աստծո ծառաներին:  Հրեշական արգելք հավատքի և ազատ մտքի վրա:
Եվ ահա 2017 թվականն է: Պատմությունն անհանար է կրկնել: Սակայն դասեր մենք պետք է քաղենք, քանզի եթե անցյալը մեզ ոչինչ չսովորեցնի, հնարավոր է կորցնենք ապագան: 
Ցանկանում եմ հիշեցնել, որ սա մարգարեական համաժողով է, իսկ դա նշանակում է, որ այն պետք է ազդեցություն ունենա պատմական իրադարձությունների զարգացման վրա: Մարգարեական օծությունը բացում է Աստծո կամքը: Ապագայի պատկերն՝ իմ երկրի և իմ ժողովրդի համար»:  Ալեքսեյ Լեդյաև
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ