Ռոդ Փարսլի.Փրկված մեղքից

Ռոդ Փարսլի.Փրկված մեղքից

«Որովհետև Քրիստոսը մեղքերի համար մեռավ մեկ անգամ, ամենքի համար` այն Ար դարն անարդարների համար, որ քեզ Աստուծուն մոտեցնի: Նա մեռավ մարմնով, բայց կենդանի եղավ հոգով»։

(1 Պետրոս 3:18)

Աստուածաշունչն ասում է. «Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծո փառքիցը պակասված են» (Հռովմայեցիս 3:23) և «Որովհետեւ մեղքի վարձքը մահն է» (Հռովմայեցիս 6:23):

Եթե մենք հավատում ենք Աստուածաշնչին, մենք պետք է տեղյակ լինենք այն փաստի մասին, որ մենք սրբվելու կարիք ունենք և դա չենք կարող անել մենք ինքներս:

Փրկություն մեր մեղքերից հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի մահվան և հարության միջոցով:

Փրկության այս պարգևը ընդունելու համար, մենք պետք է հավատանք, որ Հիսուսը Աստուծո Որդին և որ այս աշխարհ է եկել մեռնելու մեր մեղքերի համար:

Երբ մենք ընդունում ենք Նրան` որպես մեր Տէր և Փրկիչ, մենք պետք է ապաշխարենք և շրջվենք մեր մեղավոր ճանապարհներից Նրան հետևելու համար:

Հիսուսին քո կյանքի կենտրոնում դիր այսօր և ամեն օր: Քո հավիտենական փրկությունը կախված է դրանից:

Մենք փրկված ենք շնրոհքով, բայց մենք պետք է պատվենք Տիրոջը մեր կյանքերով:

Շրջվիր անարդարության ճանապարհից և թույլ տուր Նրա Հոգուն քեզ առաջնորդել քո ամեն ճանապարհներում: Այսպես վարվելով` դու կմոտենաս Աստուծուն:

«Խնդրեցէք Տիրոջը, քանի որ Նա գտնվում է. Նրան կանչեցէք, քանի որ Նա մօտ է»:


Աղբյուր`  faith-book.info


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ