Շան նպատակը

Շան նպատակը
Մի ագարակատեր մի շուն ուներ, որը սիրում էր նստել մայթին և սպասել անցնող մեքենաներին։ Հենց որևէ մի մեքենա էր հայտնվում, շունը անմիջապես վազում էր հետևից, հաչում և փորձում դրան հասնել։ Մի օր հարևանը հարց տվեց ագարակատիրոջը. "Արդյոք կարծո՞ւմ ես, որ քո շունը երբևէ որևէ մեքենա կբռնի"։ Ագարակատերը պատասխանեց. "Դա չէ, որ ինձ անհանգստացնում է։ Ինձ անհանգստացնում է այն հարցը, թե ի՞նչ է անելու մեքենայի հետ, եթե երբևէ բռնի"։ 

Հաճախ մենք կյանքում ունենում ենք անիմաստ նպատակներ։ Մենք չենք էլ պատկերացնում, թե եթե այդ նպատակին հասնենք, ի՞նչ ենք անելու դրա հետ, արդյոք դա մեզ բարիք կբերի՞, կօգնի՞ դառնալ ավելի լավը, կփառավորվի՞ արդյոք դրանով Աստծո անունը։


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ