Շարժվում ենք առաջ: Ավարտվեց ծոմապահության երկրորդ օրը

Շարժվում ենք առաջ: Ավարտվեց ծոմապահության երկրորդ օրը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի «Նոր սերունդ» եկեղեցում ընթանում է ծոմի և աղոթքի շաբաթը և ավարտին մոտեցավ օրհնված երկրորդ օրը: Ծառայության սկզբում՝ փառաբանությունից և երկրպագությունից հետո հովիվ Սուսաննան կիսվեց հրաշալի մի վկայությունով իր սրտում դրված խոսքով.
«Մեր ուրախությունը մարմնավոր չէ այլ հոգուց է, այդ պատճառով այն չի վերջանում: Բայց այն մեծ առոումով կախված է ներողամտությունից: Պետք է ներել, որպեսզի մեր զոհերը ընդունելի լինեն: Հաճախ պատասխաններ կարող են չգալ , որովհետև երկինքը փակվում է չներման պատճառով: Երկնքից ուրախություն գալիս է, երբ մենք բաց են թողնում կապվածներին: Հին ուխտում քահանաները 2 տեսակի զոհ էին բերում, որոնք կապված էին միմյանց հետ՝ մեղքի զոհ և ողջակիզություն: Մեղքի զոհը գիտակցությունն է, բայց ողջակիզությունը որոշումն է: Աստծո կրակը գալիս է, երբ բացի զղջումից կա ապաշխարություն և որոշում: Թող այսօր յուրաքանչյուրիս համար լինի ոչ թե մեղքի պատարագ, այլ ողջակիզության»:
Pasdtor%20Susanna.JPG
Հովվի այսօրվա խոսքը կյանքի ընթացքի, ծառայությունների, օրհնություններ ու ձեռքբերումներ ունենալու համար շատ կարևոր շարժման մասին էր.
«Այն ամենը, ինչ Աստված ստեղծել է տիեզերքում, շարժվում են՝ սկսված նվազագույն բջիջներից մինչև տիեզերական մեծ մարմիններն ու հսկայական գալակտիկաները: Քանի դեռ մենք այն շարժման մեջ ենք, որն Աստված է նախասահմանել, ուրեմն մենք օրհնված ենք: Եթե մենք ընտրել ենք Հիսուսին, ապա ընտրել ենք շարժվել այն ճանապարհով, որով Սուրբ Հոգին է մեզ առաջնորդում: Օրհնված է այն մարդը ով գնում է Տիրոջ ճանապարհներով՝ չնայելով այն փաստին՝ արդյոք այդ ճանապարհը նեղ է, լեռնային, անապատային թե հարթ, եթե այն անցնելով Տերն է մեր առջևից գնում, ապա այն հաստատ մեզ կտանի դեպի օրհնություն: 
IMG_3768.JPG
Ընթացքի մեջ ամեն կանգ առնելը մարդու կյանքում բերում է անեծք: Որտեղ կա շարժ, այնտեղ կա կյանք, հակառակ դեպքում կա մահ:  Անգամ մեծ և հզոր գործունեությունից հետո էլ կանգնելուց, դադար տալուց հետո սկսվում է ապականում: Այդ պատճառով պետք չէ պարբերաբար հիշել նախկինում ունեցած հաջողությունները, վերելքներն ու փառքը ու ապրել դրանցով, կարևոր է այսօրը ու վաղվա օրը, այդ պատճառով, պարզապես գոհանալով անցյալի համար, կարևոր է չնվազեցնել ռիթմը ու շարունակել շարժվել: Ցանկացած շարժ բերում է փոփոխություններ, ուստի, եթե մարդը չի շարժվում, նրա կյանքում ոչ մի փոփոխություն չի կարող գալ: 
Եկեք մտածենք այսօր, արդյոք մենք շարժվում ենք մեր կյանքի մեջ, մեր ծառայության, ճանաչողության ու մեր ինքնազարգացման մեջ»:
IMG_3765.JPG

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ