Շունը աղբանոցում նորածին է գտել

Շունը աղբանոցում նորածին է գտել
Թայլանդում Պուի անունով տնային շունը փրկել է նորածին աղջնակի կյանքը, որին ծնողները աղբանոց էին նետել Բանգկոկից 75 կմ հեռավորության վրա գտնվող  Այութայա նահանգի մի գյուղում: 
Թայլանդական բանգկև ցեղատեսակի Պուի անունով շունը քաղաքային աղբանոցում պլաստիկե պարկ է գտել, որում նորածին աղջնակ է եղել։ Զգալով, որ պարկում կենդանի արարած կա, շունն ատամներով այն տարել է իր տերերի տան մոտ:
 Pui.jpg
«Մենք բարձր հաչոց լսեցինք եւ դուրս եկանք տեսնելու, թե ինչ է կատարվում: Մեր շունը նստած հսկում էր տարօրինակ մի փաթեթ, - պատմել է Պուիի տեր Գումներդ Թոնգմակը: - Առաջինը նրան մոտեցավ իմ զարմուհի Սուդարատը, որն էլ տեսավ երեխային»:
Երեխային անմիջապես հասցրել են մոտակա հիվանդանոցը: Աղջիկը կշռում էր ընդամենը 2,2 կիլոգրամ: Իշխանություններն արդեն զբաղվում են աղջկա մոր եւ հոր որոնումներով, ճշտվում են աղջկան դեն նետելու պատճառները:
- Պուին հաճախ էր զբոսնում գյուղում: Նրան կարելի էր տեսնել ամենուր: Այս անգամ նա հայտնվել է ճիշտ տեղում՝ ճիշտ ժամանակին: Նրա խելացիության շնորհիվ է աղջիկը կենդանի մնացել,- չորքոտանի փրկարարին գովել է տեղական իշխանության ղեկավար Վիզիտ Պինիկորնը:
Իր սխրանքի համար Պուին կաշվե վզկալ եւ շքանշան է ստացել Կարմիր խաչի տեղական ներկայացուցչությունից: Շան տիրոջը դրամական պարգեւ են տվել:
Աղբյուր՝ http://lifenews.ru .

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ