Սուրբ ջուրը վտանգավոր է առողջության համար

Սուրբ ջուրը վտանգավոր է առողջության համար

Վիեննայի սուրբ աղբյուրներից ջրի հետազոտումը ցնցել է փորձագետներին: Շատրվաններում ու աղբյուրներում, որտեղից հարյուրավոր հավատացյալներ ամեն օր ջուր են խմում, բակտերիաների քանակը պարզվել է ավելի շատ է, քան չինական ճաշարաններից մեկի սառույցի խորանարդում, հաղորդում է Huffington Post-ը: Փորձագետները հետազոտել են Վիեննայում 18 եւ ողջ երկրում 21 աղբյուրների ջուրը:

Վնասակար միկրոօրգանիզմների քանակը ավստրիական սուրբ ջրում կազմում է մեկ միլիլիտրում 62 միլիոն: Ընդ որում, ուսումնասիրված նմուշների 86 տոկոսում հայտնաբերվել են վտանգավոր  բակտերիաներ, որոնք սովորաբար առկա են արտաթորանքում: Մասնավորապես խոսքը աղիքային ցուպիկի մասին է, հաղորդում է GlobalScience-ը:

Մասնագետները նախազգուշացրել են, որ Ավստրիայի սուրբ աղբյուրներից բխող ջուրը, որը մարդիկ ամեն օր խմում են, կարող է աղեստամոքսային համակարգի լուրջ խնդիրներ առաջացնել: Պրոֆեսոր Ալեքսանդր Կիրշները նշել է, որ վարակի տեսանկյունից վտանգավոր են երկրի ամենախոշոր եկեղեցիներում եւ մատուռներում տեղադրված շատրվանները, որոնք գործում են հիվանդանոցներում: Որքան շատ են մարդիկ այցելում այս կամ այն մատուռ, այնքան ավելի վտանգավոր է դառնում սուրբ ջրի օգտագործումը, հայտնում է փորձագետը:

Աղբյուր՝ news.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ