Թագավորն ու երիտասարդ կալանավորը: Առակ

Թագավորն ու երիտասարդ կալանավորը: Առակ

Ոմն թագավոր, մի օր որոշելով բարեգործություն անել ու ազատել քրեական հանցագործներից մեկին, գնում է բանտ, սկսում մեկ առ մեկ հարցաքննել կալանավորներին։ Իսկ նրանք բոլորը չքմեղ լինելով, պատմում են, որ իրենք անմեղ ու համեստ մարդիկ են, անարդար կերպով են բանտ ընկել:

Մի երիտասարդ կալանավոր, անկեղծորեն պատմելով իր գործած հանցանքների մասին, նշեց, որ ինքը արժանի էր մահվան, բայց իշխանությունը, խղճալով` կյանք էր շնորհել ու դատապարտել ցմահ բանտարկության։

Թագավորը կեղծ բարկությամբ հրամայում է բանտի վերակացուին.

— Այսքան համեստ ու անմեղ մարդկանց միջից անմիջապես դուրս արեք այս գայլին, որպեսզի չմնա նրանց հետ ու իր վատ վարքով չապականի բոլորին։

Վարդան Այգեկցի

«Որովհետեւ ամեն ինքն իրան բարձրացնողը կ’խոնարհուի, եւ ինքն իրան խոնարհեցնողը կ’բարձրանայ» Ղուկ.18:14:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ