Թագավորության ընկերներ
Աստված գիտի քո կարիքները: Նա գիտի, թե ինչի անհրաժեշտություն դու ունես, սակայն Նա ասում է, որ առաջինը փնտրես Երկնքի արքայությունը:
«Ուրեմն հոգս մի անէք ասելով, թէ՝ Ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք։ Որովհետեւ այդ ամենքը հեթանոսներն են խնդրում. որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ։ Սակայն առաջ Աստուծոյ Արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կտրուի ձեզ»։ (Մատթ. 6:31-34)
Հաճախ մարդիկ նախապատվությունը տաիս են ֆիզիկական կարիքներին՝ փոխարենը հոգևոր կարիքների: Կյանքը միայն մարմնավոր և նյութական բաների մեջ չէ, այլ Աստծո Թագավորության մեջ: Կարևոր է, թե դու ինչին ես տալիս քո նախապատվությունը, ինչի շուրջ ես ավելի շատ խորհում և մտահոգվում՝ նյութականի՞, թե՞ հոգևոր բաների շուրջ:
Ղուկաս 16:1-9 խոսքերում Հիսուսը մի առակ է պատմում , որտեղ անիրավ տնտեսն իր Տիրոջ ունեցվածքից մարդկանց համար բարերարություններ արեց:
8 Եւ տէրը գովեց անիրավ տնտեսին, որ իմաստութիւնով գործեց. որովհետեւ այս աշխարհքի որդիքը լոյսի որդիներիցն իմաստուն են իրանց ցեղի մէջ։ 9 Եւ ես ասում եմ ձեզ. Անիրաւ մամոնայից բարեկամներ արէք ձեզ համար. որ երբոր պակասուիք, յաւիտենական բնակարանների մէջ ընդունեն ձեզ։ (Ղուկ. 16:8-9).
Հավիտենական բնակարանները միայն Աստծո Թագավորությունում են:
Հիսուսը նշեց, որ տնտեսը իմաստուն մարդ էր: Հիսուսի ուղերձն էր, որ ինչպես այս անիրավ տնտեսն օգտվեց իր տիրոջ ունեցվածքից իր համար բարեկամներ արեց, այնպես էլ մենք, օգտվելով ամենից, ինչ մեր Տերն ունի և այն ունեցվածքից, որի վրա մեզ տնտես է դրել, մեզ բարեկամներ անենք Աստծո Արքայության համար:
Եթե մարդը իր ստացվածքը օգտագործում է միայն իր անձնական կարիքների համար և չի ներդնում Աստծո Թագավորության մեջ, դա էլ հենց Մամոնա է:
Իսկ ի՞նչ է նշանակում փնտրել Աստծո Արքայությունը: Երկրի վրա կան մարդիկ, ովքեր կարող են ցույց տալ քեզ Աստծո Արքայությունը, քանի որ Այն բնակվում է իրենց մեջ, և իրենք Այն լավ են ճանաչում: Փնտրել Աստծո Թագավորությունը նշանակում է նաև փնտրել այն Աստծո մարդկանց, ովքեր ուղորդում են քեզ դեպի Աստծո Արքայությունը, ովքեր տարածում են այն և Աստծո արքայության ներկայացուցիչներն են: Հաճախ մարդիկ զոհաբերում են, տասանորդի մեջ հավատարիմ են, բայց շատ քչերն են Աստծո մարդկանց օրհնում: Նյութական բաներից հնարավոր է նաև հոգևոր օգուտներ ստանալ՝ ներդնելով Աստծո Արքայության ծառաների կյանքում, ովքեր մոտեցնում են քեզ Տիրոջը: Տնտեսի իմաստությունը նրանում էր, որ նա օգտագործեց նյութականը իր ապագայի համար:
Շատ կարևոր է,որ մարդը կարողանա իր ունեծվացքը ճիշտ օգտագործել և ճիշտ տեղերում ներդրումներ կատարել:
16 Եւ նորանց մի առակ խօսեց (Հիսուսը) եւ ասեց. Մի հարուստ մարդի արտը առատ պտուղ տուաւ։ 17 Եւ նա իր մտքումը մտածում էր եւ ասում. Ի՞նչ անեմ, որ տեղ չունիմ որ իմ պտուղներն այնտեղ ժողովեմ։ 18 Եւ ասեց. Այս կ’անեմ. իմ շտեմարանները կ’քանդեմ, եւ աւելի մեծերը կ’շինեմ, եւ իմ բոլոր բերքերն ու բարիքները այնտեղ կ’ժողովեմ։ 19 Եւ իմ անձին կ’ասեմ. Ով անձն, շատ բարիքներ ունիս շատ տարիների համար ամբարուած. հանգստացիր, կեր, խմիր, զուարճացիր։ 20 Բայց Աստուած նորան ասեց. Ա՛նմիտ. հէնց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կ’պահանջեն. ապա այս որ պատրաստեցիր՝ ո՞ւմ կ’լինի։ 21 Այսպէս էլ նա՝ որ իր անձի համար գանձ է հաւաքում, եւ Աստուծով չէ հարուստ։ (Ղուկ. 12:16-21)
Առակի հերոսը ` հարուստ մարդը կենտրոնացնելով իր ստացվածքը միայն իր հաճույքների, իր անձի վրա, ստացավ Աստծո գնահաականը` Անմիտ: Նրա մտքով անգամ չանցավ պատվել Տիրոջը իր ստացածվացքից: Շատ ընկերներ Աստծո Արքայությունում շատ ձեռնտու է:
Երբ քո նեղության օրում որևիցե մեկը քեզ օգնության ձեռք է մեկնել, քո խիղճը չի կարող անտարբեր լինել նրա հանդեպ իր նեղության ժամանակ:
Աստված Իսրայելի բոլոր ցեղերի միջև հողակտորները բաժանելիս Ղևիի ցեղին բաժին չտվեց, նշելով, որ նրանք կծառայեն Աստծո Թագավորության համար և այդտեղից էլ կսնվեն, իսկ մյուսները շարունակաբար կերակրում ու պատվում էին Ղևտացիներին առանձնահատուկ ձևով: Դա Աստծո Արքայության համակարգն է, որ ովքեր ծառայում են, նրանք պետք է նյութական անհրաժեշտությունների կարիք չունենան, որովհետև այն, ինչ նրանք են անում, ոչ թե իրենց համար են անում, այլ Աստծո Արքայության: Աստված իր ծառաների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը ընդունում է, որպես Իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունք:
Աստված կարևորում է, երբ մարդիկ առաջին հերթին իրենց սիրտը դնում են Աստծո Թագավորության բաների համար:
Եթե դու Աստծո Արքայության մարդ ես, դու երբեք չես առանձնացնի քո ունեցվածքը Աստծո Արքայության կարիքներից, քանի որ այն ինչ Տիրոջինն է ` քոնն է : Դու գիտակցում ես, որ քո քաղաքացիությունը երկնքից է: Դու հայտնություն ունես Աստծո Արքայության մասին:
Սեփական լրատվություն