2013 թվականի վերջին ծառայությունը «Նոր սերունդ» եկեղեցում

2013 թվականի վերջին ծառայությունը «Նոր սերունդ» եկեղեցում
Շնորհակալ եղիր Տիրոջից անցած տարվա համար, և եկող տարին կլինի ավելի օրհնված: Նոր տարվա շեմին ի՞նչը կարող է լինել ավելի լավ բան, քան օրհնել Տիրոջը: 
2013 թվականի վերջին ծառայությունը «Նոր սերունդ» եկեղեցում հովիվ Տիգրան Թադևոսյանը նվիրեց Տիրոջ օրհնությանը: 
Սաղմոս 103-ում Դավիթն ասում է. 
«Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ բոլոր իմ ներսը՝ Նորա սուրբ անունը»:
Սաղմոսում գրված «իմ ներսը» ինձ չի պատկանում, այն պատկանում է Տիրոջը: Մաքուր պահենք այն: Եթե վատ բաներ ես նայում, մի՛ նայիր: Թույլ տուր, որ մաքրվեն քո աչքերը և օրհնեն Տիրոջը: Մի՛ լսիր վատ խոսքեր, թույլ տուր, որ մաքրվեն ականջներդ ու օրհնեն Տիրոջը: Մի խոսիր վատ բաներ, որ մաքրվեն քո ձայնալարերն ու օրհնեն Տիրոջը: Եթե «խաղում ես» ծխախոտի հետ, վերջ տուր դրան, որպեսզի մաքրվեն քո թոքերը, մի՛ խմիր, որպեսզի մաքրվի քո լյարդը: 
Մենք ուզում ենք մտնել 2014 թվականը՝ մաքրված այն ամենից, ինչը խանգարում է Տիրոջը փառաբանելուն:
«Օրհնեցէք Տիրոջը, ով նորա հրեշտակներ՝ հզօր զօրութեամբ, որ կատարում էք նորա խօսքը. Նորա խօսքի ձայնը լսելով։ Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր զօրքեր՝ նորա պաշտօնեաներ, որ կատարում էք նորա կամքը։ Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր արարածներ, նորա տէրութեան ամեն տեղերումը. օրհնիր Տիրոջը, ով իմ անձը»:
Դավիթն իրեն առանձնացնում է հրեշտակներից, զորքերից, պաշտոնեաներից, արարածներից: Դավիթն առանձնահատուկ էր, նա որդի էր: Դու էլ ավելին ես, քան ստեղծագործությունը: Դու որդի ես: Առանձնացի՛ր աշխարհի մարդկանցից ու մի նմանվիր նրանց:
Ուրեմն  նորից ու նորից՝ «Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ բոլոր իմ ներսը՝ Նորա սուրբ անունը»:
Սեփ.լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ