Տարօրինակ չէ՞
Տարօրինակ չէ՞, որ 2 ժամը այնքա˜ն երկար է թվում, երբ եկեղեցում ես և շատ կարճ է, երբ մի լավ ֆիլմ ես դիտում:
Տարօրինակ չէ՞, որ ոչ մի բառ չես գտնում աղոթելիս, բայց խնդիր չունես՝ մտածելու, թե ինչ պիտի խոսես ընկերոջդ հետ:
Տարօրինակ չէ՞, թե ինչքան դժվար ու ձանձրալի է Աստվածաշնչից մի գլուխ կարդալ, բայց ինչքան հեշտ է մի հայտնի վեպից 100 էջ կարդալ:
Տարօրինակ չէ՞, որ մենք պետք է եկեղեցական տոների մասին տեղեկանանք 2-3 շաբաթ դրանից առաջ, որպեսզի մասնակցենք, բայց կարող ենք այն զիջել այլ գործերի համար հենց վերջին պահին:
Տարօրինակ չէ՞, թե որքան դժվար է Աստծո մասին մի բան սովորել, որպեսզի ուրիշների հետ կիսես այն, բայց ինչքան հեշտ է սովորել, հասկանալ, տարածել և կրկնել բամբասանքը:
Տարօրինակ չէ՞, թե ինչպես ենք հավատում այն ամենին, ինչ հեռուստացույցն ու ամսագրերն են ասում, բայց Աստվածաշնչի ամեն մի խոսքը կասկածի տակ առնում:
Տարօրինակ չէ՞, որ բոլորն ուզում են երկնքում տեղ ունենալ, բայց չեն ուզում հավատալ, անել կամ ասել որևէ բան՝ այնտեղ հասնելու համար…:
Տարօրինակ է, չէ՞
Աղբյուր՝ ԳԱՆՁ ֆեյսբուքյան էջ: